Մոսկվա–Երևան ավտոբուսը վթարի է ենթարկվել. հայերի թվում կան զոհեր
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Այսօր՝ հոկտեմբերի 14-ի առավոտյան ժամը 04.30-ի սահմաններում, Վլադիկավկազ քաղաքի մոտ, շրջադարձային ճանապարհի 8-րդ կմ-ին, Մոսկվա-Երեւան երթուղային ավտոբուսը բախվել է «Սկանիա» բեռնատարին, հայտնում է Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Նախնական տվյալներով, ավտոբուսում եղել է 52 մարդ, որոնցից առնվազն 5-ը մահացել են, այդ թվում՝ վարորդը, 20-ից ավելի մարդ տեղափոխվել է Վլադիկավկազ քաղաքի կլինիկական հիվանդանոց:
Վթարի հետևանքների վերացման աշխատանքներին ներգրավված է 100 մարդ և 27 միավոր տեխնիկա:
Դեսպանատան կողմից աշխատաքններ են տարվում տեղի Արտակարգ իրավիճակների գլխավոր վարչության ղեկավարության, ինչպես նաև համայնքային կազմակերպության հետ, տուժածներին համապատասխան օգնություն ցուցաբերելու համար:
Ըստ Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայության նախնական տվյալների՝ Հյուսիսային Օսեթիայում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել է ՀՀ 5 քաղաքացի, կան վիրավորներ։ Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների հետ։ Մանրամասն տեղեկատվություն կհաղորդվի հավելյալ: -0-