Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Գյումրում արձանագրված մահվան դեպքից հետո ՀՀ առողջապահության նախարարությունը կուժեղացնի տեսչական հսկողությունը հանրապետության բոլոր ծննդատներում

30.05.2014, 15:54
ՀՀ առողջապահության նախարարությունը կուժեղացնի տեսչական հսկողությունը հանրապետության բոլոր ծննդատներում, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Գյումրում արձանագրված մահվան դեպքից հետո ՀՀ առողջապահության նախարարությունը կուժեղացնի տեսչական հսկողությունը հանրապետության բոլոր ծննդատներում
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ առողջապահության նախարարությունը կուժեղացնի տեսչական հսկողությունը հանրապետության բոլոր ծննդատներում, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Մայիսի 28–ին հանրապետության մեծությամբ երկրորդ քաղաքի` Գյումրու ծննդատներից մեկում կին է մահացել ծննդաբերական բարդությունների հետևանքով։ Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ մահվան պատճառը հարպտղաջրային էմբոլիան է (մոր արյան մեջ ամնիոտիկ հեղուկի ներթափանցում)։

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հանձնարարությամբ անմիջապես Գյումրի է մեկնել ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը մասնագետների խմբի հետ։

«Նախարարը հանձնարարել է ուժեղացնել առողջապահական տեսչական հսկողությունը հանրապետության բոլոր ծննդատների նկատմամբ, հատյնաբերված բացթողումներն ու թերացումները դարձնել լուրջ քննարկման առարկա», – նշվում է հաղորդագրության մեջ։

Նախարարը գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգին հանձնարել է հանրապետության կանանց կոնսուլտացիաներում հավանական բոլոր բարդությունների կանխարգելման համար միջոցառումներ ձեռնարկել։  –0–