Հայաստանում տարեցներին սոցիալական ծառայություններ տրամադրելու նոր հայեցակարգը կընդլայնի շահառուների ցանկը
18.09.2014,
15:37
ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հավանություն է տվել «Տարեցներին սոցիալական ծառայություններ տրամադրելու հայեցակարգին», որը շահառուների ցանկի ընդլայնում է նախատեսում:
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հավանություն է տվել «Տարեցներին սոցիալական ծառայություններ տրամադրելու հայեցակարգին», որը շահառուների ցանկի ընդլայնում է նախատեսում:
Ավելի վաղ Հայաստանում տարեցների համար սոցծառայություններից կարող էին օգտվել միայն միայնակ կենսաթոշակառուները:
Ինչպես հայեցակարգը ներկայացնելիս նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ուսումնասիրությունները բացահայտել են, որ աջակցություն է հարկավոր ոչ միայն միայնակ կենսաթոշակառուներին, այլ նաև նրանց, ովքեր ապրում են ընտանիքներում:
«Նրանց խնդիրները նույնքան ուշադրություն են պահանջում՝ հաշվի առնելով ընտանիքներում կենսաթոշակառուների նկատմամբ բարդ վերաբերմունքը: Հաճախ տան անդամները սկսում են նրանց նկատմամբ այլ կերպ վերաբերվել թուլությունների և առողջության վատացման պատճառով: Հետևաբար նրանց ևս աջակցություն է հարկավոր», - ընդգծեց նախարարը:
Հայեցակարգը նաև նախատեսում է կենսաթոշակառուներին հոգեբանական աջակցության նոր մեթոդների կիրառում, մասնավորապես՝ տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության մեջ նրանց ներգրավվածությունը՝ հաշվի առնելով հայկական հասարակությունում տարեցների նկատմամբ գոյություն ունեցող ավանդական հարգանքը, ինչպես նաև նախատեսվում է տարեցներին ներգրավվել ցմահ ուսուցման սկզբունքով գործող ծրագրերում:-0-