Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա․ Սուրենյան
06.10.2020,
11:33
Գագիկ Սուրենյանը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Վաղվանից սկսած տեղումները հանրապետության ողջ տարածքում կդադարեն, իսկ օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 7-10-ին աստիճանաբար կբարձրանա 5-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 8-10 աստիճանով։
Այս մասին իր Facebook-յան էջում հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Այս մասին իր Facebook-յան էջում հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Երևան քաղաքում հոկտեմբերի 6-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Հոկտեմբերի 7-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ հաղորդում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը:
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 6-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 7-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հյուսիս-արևելյան 3-8մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ: Օդի ջերմաստիճանը 6-ին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով, 7-10-ին աստիճանաբար կբարձրանա 5-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 8-10 աստիճանով։-0-