Рейтинг@Mail.ru
USD
392.34
EUR
427.93
RUB
4.6774
GEL
141.48
2025 թ. մարտի 18, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+10

Պատերազմի ժամանակ խուճապ տարածողներին դատում են պատերազմական իրավիճակին համապատասխան. Փաշինյան (ՎԻԴԵՈ)

10.06.2020, 20:03
Պատերազմի ժամանակ խուճապ տարածողներին դատում են պատերազմական իրավիճակին համապատասխան. Փաշինյան. ՎԻԴԵՈ
Պատերազմի ժամանակ խուճապ տարածողներին դատում են պատերազմական իրավիճակին համապատասխան. Փաշինյան (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի./ԱՌԿԱ/. Այսօր պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում Փաշինյանն պատասխանել է ՀՅԴ-ի հարցին, որով առաջարկվել է կորոնավիրուսի թեմայով ԱԺ հատուկ նիստ հրավիրել, որտեղ կառավարությունն կառաջարկի լուծումներ գտնել, ինչպես նաև պատասխանատվության ենթարկել այդ պայքարը ձախողած բոլոր պաշտոնյաներին՝ սկսած թիվ մեկ պատասխանատու վարչապետից:

«Ուզում եմ արձանագրել, որ Դաշնակցության համար բան չի փոխվել, որովհետև ՀՅԴ ներկայացուցիչները այդ նույն հռետորաբանությամբ և կառավարության հրաժարականի ենթատեքստով խոսում էին նաև 2018-ի ամռանը, երբ ընամենը 1-2 ամիս էր անցել կառավարության ձեւավորումից»,- նշել է վարչապետը:

Նա խոսել է ՀՀ-ում տարածված «քաղաքական» կորոնավիրուսի մասին:

«Այնպիսի տպավորություն կա, որ ՀՀ-ում ոչ միայն առողջապահական կորոնավիրուս է տարածվում, այլև քաղաքական կորոնավիրուս, որն ի տարբերություն առողջապահականի, իմ կարծիքով կբերի այդպիսի բացիլի հատկանիշ ունեցող քաղաքական և հասարակական ուժերի քաղաքական իմաստով մահվան: Դա իմ համոզմունքն է: Կտեսնեք, որ այդ քաղաքական ուժերն ամբողջությամբ դուրս  կմղվեն ՀՀ քաղաքական, հասարակական կյանքից, որովհետև, ըստ էության, այս օրերին իրենք իրենց գործունեությամբ կառուցում են իրենց իսկ քաղաքական գերեզմանաքարը»,- նշել է նա:

Վարչապետի խոսքով, հիմա ընդունված է խոսել կրոնավիրուսի համատեքստում պատերազմական հռետորաբանությամբ, ինչի հետ ինքը այնքան էլ համաձայն չէ:

«Ես կարծում եմ, որ ճգնաժամին պետք է նայենք որպես հնարավորություն: Բայց եթե նույնիսկ հարգելով այդ տրամաբանությունը, այսօր կան ուժեր և շրջանակներ, որոնք այսպիսի հռետորաբանություն են զարգացնում, ասում են՝ երբ հրամանատարը կամ հրամանատարությունը պատերազմի ժամանակ ձախողվում է, նա պետք է հեռանա»,- նշել է նա:

«Նախ, ուզում եմ մի արձանագրում անել, այսօր  կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանը անգամներով ավելի լավ ցուցանիշներ ունի, քան աշխարհյի ամենազարգացած երկրները. մեկ մլն բնակչությանն ընկնող մահացության ցուցանիշը 7 բազմաթիվ այլ ցուցանիշներ: Ես ինչ-որ  չեմ տեսնում, որ աշխարհի զարգացած երկրներում քաղաքական բացիլը տարածվի այնպես, ինչպես ՀՀ-ում»,- նշել է վարչապետը:

Նա հավելեց, որ եթե պատերազմական տրամաբանությամբ են խոսում և մարդիկ ուզում են կառավարության գործողությունները դիտարկել պատերազմական տրամաբանության շրջանակներում, ապա թող այդպես դիտարկեն:

«Իսկ պատերազմի ժամանակ ի՞նչ են անում խուճապ տարածողների հետ, իսկ պատերազմի ժամանակ ինչ են անում սխալ տեղեկատվություն տարածողների դեմ, ինչ են անում հրամանատարի դեմ խոսողների հետ: Նրանց դատում են ռազմական և պատերազմական իրավիճակին համապատասխան»,- նշել է վարչապետը:

Սակայն նա ընդգծել է, որ այդպիսի քաղաքականություն վարելու միտում չունի:

«Որովհետև մենք ժողովրդավարական երկիր ենք և կարծում ենք, որ ժողովրդավարությունը շատ օգտակար է նաև կորոնավիրուսի պայմաններում, քանի որ որոշ շրջանակներ ամբողջությամբ ի ցույց են դնում իրենց էությունը: Ես որևէ կասկած չունեմ, որ այդպիսի էություն ցուցադրածները նետվելու են Հայաստանի պատմության աղբանոցը: Իրենք արդեն այդ աղբանոցում են, ուղղակի տեղի է ունենալու այդ աղբանոցի վրա ամուր կափարիչ դնելու պրոցեսը: Եվ դա չի անում կառավարությունը, կառավարությունը նման նպատակ չունի, դա անում են հենց այդ ուժերը և հանրությունը իր աներկբա վերաբերմունքով»,- նշել է Փաշինյանը: -0-