Рейтинг@Mail.ru
USD
381.84
EUR
447.02
RUB
4.8218
GEL
141.56
2025 թ. դեկտեմբերի 11, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+6

ՊԵԿ-ը հորդորում է ձեռներեցներին ակտիվորեն դիմել աջակցության. 18-րդ միջոցառման շրջանակում բաշխվել է ընդամենը 1,7 մլրդ. դրամ

03.06.2020, 16:11
ՊԵԿ-ը հորդորում է ձեռներեցներին ակտիվորեն դիմել աջակցության. 18-րդ միջոցառման շրջանակում բաշխվել է ընդամենը 1,7 մլրդ. դրամ
 ՊԵԿ-ը հորդորում է ձեռներեցներին ակտիվորեն դիմել աջակցության. 18-րդ միջոցառման շրջանակում բաշխվել է ընդամենը 1,7 մլրդ. դրամ

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի./ԱՌԿԱ/. ՊԵԿ-ը կոչ է անում ձեռներեցներին ակտիվորեն ներկայացնել դիմումներ աջակցության համար, այս մասին լրագրողներին է հայտնել ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը առցանց ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքով, 18-րդ միջոցառման շրջանակում, որը ենթադրում է օժանդակություն աշխատատեղերի պահպանման համար, 12 227 շահառուներից (52 155 աշխատակից) հայտ են ներկայացրել միայն 9248 սուբյեկտ, որի շրջանակում վճարվել է 1,7 մլրդ. դրամ աջակցություն:

«Ծանուցումներն ուղարկվել են ՊԵԿ տեղեկատվական համակարգում բոլոր հարկ վճարողներին, որոնք բավարարել են աջակցություն  ստանալու պահանջներին: Ցանկանում եմ նշել, որ ծրագիրը  դեռևս մշակման փուլում է, հայտերը կարող են ներկայացվել մինչև հունիսի 10-ը, և մենք կոչ ենք անում ընկերություններին ցուցաբերելու ակտիվություն»,- նշել է Մանուկյանը:

Ընդ որում, նա խորհուրդ է տվել ձեռներեցներին հայտերը լրացնելիս ուշադրություն դարձնել բանկային հաշվի ճիշտ լրացմանը, որպեսզի դա լինի հենց ձեռներեցի հաշիվը, ինչպես նաև առանց անձնական հաշվի տվյալները տրամադրելու:

Նրա խոսքով, դա թույլ կտա խուսափել տեխնիկական խնդիրների հետևանքով առաջացած ավելորդ հետաձգումներից և չերկարացնել վճարումների պրոցեսը:

Նա նաև նշել է, որ տվյալ ծրագիրը, փաստացիորեն, հանդիսանում է աջակցության 5-րդ միջոցառման ավելի ընդգրկուն տարբերակը և չի բացառել, որ 5-րդ միջոցառման շահառուները կարող են դառնալ 18-րդ միջոցառման շահառուներ:

«Կան սուբյեկտներ, որոնք ստացել են աջակցություն ինչպես 5-րդ, այնպես էլ 18-րդ ծրագրի շրջանակում»,- ասել է Մանուկյանը՝ խուսափելով հստակ թիվ նշել:

Նա նույնպես ընդգծել է, որ դիմելու դեպքում հայտի մերժում լինել չի կարող, քանի որ ցուցակները կազմելու մեթոդաբանությունը հիմնվում է զեկույցների հաշվարկների հիման վրա, որոնք ներկայացվում են ՊԵԿ-ում:

18-րդ ծրագրի նպատակն է օժանդակել այն հարկ վճարողներին, որոնք 2020թ. փետրվար, մարտ և ապրիլ ամիսներին պահպանել են աշխատատեղերը (ունեցել են 2-100 աշխատող) և վերջիններիս գծով հաշվարկված եկամուտների ֆոնդը։

Կառավարությունը ծրագրի շահառուներին կվճարի դրամաշնորհ յուրաքանչյուր 5–րդ աշխատակցի աշխատավարձի չափով։

Նմանատիպ համակարգ էր գործում նաև 5–րդ միջոցառման դեպքում, որի շրջանակում դրամաշնորհի տեսքով պետական աջակցություն ստացան այն ընկերությունները, որոնք, չնայած արտակարգ դրության ռեժիմին, չէին հեռացրել իրենց աշխատակիցներին և պահպանել էին աշխատավարձային ֆոնդը։ Ֆինանսական օգնության չափը կազմեց 2,2 մլրդ դրամ։ Այս ծրագրից օգտվեց նաև փոքր բիզնեսը, որի հաստիքում կա 2–50 վարձու աշխատող։

Սակայն նոր ծրագրից կարող են օգտվել այն ընկերությունները, որոնք ունեն մինչև 100 աշխատակից։

Միջոցառման շահառու կարող են հանդիսանալ այն սուբյեկտները, որոնց 2020 թվականի ապրիլ ամսվա աշխատակիցների թիվը գերազանցում է (կամ հավասար է) 2020թ. փետրվար և մարտ ամիսների համար հայտարարագրված աշխատակիցների թիվը, և 2020 թվականի ապրիլ ամսվա աշխատակիցների գծով հաշվարկված եկամուտների մեծությունը գերազանցում է (կամ հավասար է) 2020թ. փետրվար և մարտ ամիսներին հաշվարկված եկամուտների մեծության 95 տոկոսը: -0-