Սեպտեմբերին «ՏաԹևեր» ճոպանուղին կաշխատի մինչև ժամը 19:00-ն
30.08.2013,
16:43
Սեպտեմբերի 1-30-ը «ՏաԹևեր» ճոպանուղին կաշխատի ժամը 10:00-19:00-ն, հաղորդեցին ճոպանուղին շահագործող ընկերության մամուլի ծառայությունից։
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Սեպտեմբերի 1-30-ը «ՏաԹևեր» ճոպանուղին կաշխատի ժամը 10:00-19:00-ն, հաղորդեցին ճոպանուղին շահագործող ընկերության մամուլի ծառայությունից։
Հունիսի 1-ից «ՏաԹևերը» աշխատում էր ամառային ռեժիմով` ժամը 10:00-ից 20:00-ն: Այդ որոշումը կայացվել էր զբոսաշրջիկների աճող հոսքը բավարարելու համար:
«ՏաԹևերն» աշխատում է շաբաթը 6 օր, բացառությամբ երկուշաբթի օրերի, երբ ճոպանուղում պրոֆիլակտիկ աշխատանքներ են իրականացվում:
Տոնական երկուշաբթի և Հայ առաքելական եկեղեցու տոներին հետևող և ՀՀ կառավարության որոշմամբ ոչ աշխատանքային հայտարարված երկուշաբթի օրերին ճոպանուղին գործում է հաստատված կարգով:
«ՏաԹևեր» ճոպանուղին բացվել է 2010 թվականի հոկտեմբերի 16-ին` «Տաթևի վերածնունդ» նախագծի շրջանակներում: 2010թ. հոկտեմբերի 23-ին «ՏաԹևեր»-ը գրանցվել է Գինեսի ռեկորդների միջազգային գրքում` որպես աշխարհում ամենաերկար հետադարձելի երկխցիկ ճոպանուղի: Ռեկորդը գրանցվել էր ոչ միայն ճոպանուղու երկարության (5752 մ.), այլև ճոպանուղու կառուցման կարճ ժամանակահատվածի (10 ամիս) համար:
Նախագիծն իրականացվել է ճոպանուղու նախագծման և կառուցման առաջատար շվեյցարական «Գարավենտա-Դոպելմայր» ընկերության կողմից: Դեպի վանական համալիր տանող օդային ճանապարհը կազմում է 11 րոպե, արագությունը՝ 10 մ/վ, խցիկում ուղեւորների տարողությունը՝ 25 մարդ, ճոպանուղու ուղևորների թողունակությունը ժամում կազմում է 200 մարդ: Հսկայական կրող հիմքերը բաժանում են ճանապարհը 4 հատվածի, վերջին՝ ամենաերկար հատվածի երկարությունը կազմում է 2,7 կմ: -0- -