Շրջակա միջավայրի փոխնախարար Վարդան Մելիքյանն ազատվել է իր զբաղեցրած պաշտոնից
28.08.2020,
15:20
Հուսով եմ, շատ չեմ հիասթափեցրել աշխատանքովս. Շրջակա միջավայրի փոխնախարարը հրաժարական է տվել
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի․ /ԱՌԿԱ/․ Սեփական դիմումի համաձայն Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին նա հայտնել է Facebook-յան իր էջում։
Նա շնորհակաություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին և նախարար Էրիկ Գրիգորյանին վստահության համար, Հայաստանի Հանրապետությանը ծառայելու հնարավորության համար։ ինչպես նաև Էրիկ Գրիգորյանին և Ռոմանոս Պետրոսյանին, շրջակա միջավայրի նախարարության և այլ գերատեսչությունների, հասարակական, գիտական, կրթական և միջազգային կազմակերպությունների, լրատվամիջոցների գործընկերներին և մեծ թվով կամավորներին՝ համատեղ աշխատանքի համար։
«Հուսով եմ, անցած 13 ամիսների ընթացքում շատ չեմ հիասթափեցրել աշխատանքովս, իսկ որոշ դեպքերում էլ գուցե նպաստել եմ դրական փոփոխությունների իրականացմանը։ Շրջակա միջավայրի կառավարման ոլորտում անելիքներն անծայրածիր են, խնդիրներն ունեն տասնամյակների պատմություն, իսկ արագ լուծումներ հաճախ ուղղակի չկան»,- գրել է Մելիքյանը։
Նա նշել է, որ կայուն դրական փոփոխությունների հասնելու համար անհրաժեշտ է ամենօրյա քրտնաջան աշխատանք և պետք է պարտադիր նշել, որ շրջակա միջավայրի նախարարության և դրա ենթակա կառույցների բազմաթիվ մասնագետներ ջանք չեն խնայում արդյունքներ ապահովելու համար։
«Համապատասխան արժանապատիվ աշխատանքային պայմանների ստեղծման արդյունքում նոր մասնագետների ներհոսքը՝ արդեն աշխատող նվիրյալների ջանքերի հետ միասին թույլ կտա հասնել որակական փոփոխությունների»,- գրել է Մելիքյանը։
Նրա խոսքով՝ շատ անելիքներ կան նաև գիտական և կրթական հաստատությունների հետ համագործակցության խորացման առումով։ Նույնը վերաբերվում է տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաներին։
«Կարևոր է նաև հրատապ խնդիրների լուծմանը՝ «հրդեհների» մարմանը զուգահեռ ուժեր ներդնել միջնաժամկետ և երկարաժամկետ պլանների և ծրագրերի հնարավորին մասնակցային մշակման համար»,- ասվում է Շրջակա միջավայրի նախկին փոխնախարարի գրառման մեջ։-0-