Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
+6

Որոշում է կայացվել ձերբակալել Գյումրիի քաղաքապետին և ևս 7 անձի. հակակոռուպցիոն կոմիտե

20.10.2025, 12:15
Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով ձերբակալվել է 8 անձ
 Որոշում է կայացվել ձերբակալել Գյումրիի քաղաքապետին և ևս 7 անձի. հակակոռուպցիոն կոմիտե

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբեր․/ԱՌԿԱ/. Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով ձերբակալվել է 8 անձ: Այս մասին հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ հետախուզական վարչության կողմից ձեռնարկված մեծածավալ օպերատիվ հետախուզակական միջոցառումների և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել Գյումրու համայնքի ղեկավարի և գլխավոր ճարտարապետի կողմից նախնական համաձայնությամբ կաշառք և գումարներ պահանջելու դեպքերի վերաբերյալ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ութ անձանց, ներառյալ համայնքի ղեկավարի նկատմամբ կայացվել է հանրային քրեական հետապնդումներ հարուցելու և ձերբակալելու մասին որոշում»,-նշվում է կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ «Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում քննչական գործողություններ են իրականացվում Գյումրիի համայնքապետարանում։