Рейтинг@Mail.ru
USD
381.51
EUR
450.03
RUB
4.8918
GEL
141.56
2025 թ. դեկտեմբերի 26, ուրբաթ
եղանակը
Երևանում
-2

Երևանցիները հնարավորություն կունենան Եվրո–2016–ի խաղերը դիտել մեծ էկրանների վրա

10.06.2016, 19:09
Երևանի բնակիչներն ու հյուրերը հնարավորություն կունենան Եվրոպայի ֆուտբոլի առաջնության խաղերը դիտել երկու մեծ էկրանների վրա, որոնք կտեղադրվեն քաղաքում` Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ։
Երևանցիները հնարավորություն կունենան Եվրո–2016–ի խաղերը դիտել մեծ էկրանների վրա

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /ԱՌԿԱ/. Երևանի բնակիչներն ու հյուրերը հնարավորություն կունենան Եվրոպայի ֆուտբոլի առաջնության խաղերը դիտել երկու մեծ էկրանների վրա, որոնք կտեղադրվեն քաղաքում` Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ։

«Երևանի քաղաքապետարանը «Երևանյան ամառ 2016» ծրագրի շրջանակում պատրաստել է հաճելի անակնկալ: Յուրաքանչյուր օր՝ ժամը 20:00-ին Կասյան փողոցի և 23:00-ին Կարապի լճի մեծ էկրաններին կցուցադրվեն ֆուտբոլի Եվրոպայի առաջնության դիտարժան խաղերը», – նշվում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Առաջնության հանդիսավոր բացումը, այնուհետև Ֆրանսիա-Ռումինիա հանդիպումը կարելի է դիտել այսօր և՛ Կարապի լճի և՛ Կասյան փողոցի էկրաններին՝ ժամը 22:00-ին։

Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունը կանցկացվի Ֆրանսիայում հունիսի 10–ից հուլիսի 10–ը։–0–