Starlink-ը Հայաստանում գործունեություն ծավալելու լիցենզիա է ստացել
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/. ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը հայտնել է, որ դեկտեմբերի 4-ի և դեկտեմբերի 13-ի՝ ՀԾԿՀ-ում կայացած նիստերի որոշումներով՝ բավարարվել են ՀՀ տարածքում «ՍՏԱՐԼԻՆԿ ԷՅԷՄ» ՍՊ ընկերության հայտերը՝
1. Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շահագործման լիցենզիայի թույտվություն տրամադրելու վերաբերյալ:
2. Արբանյակային կապի գլոբալ համակարգերով շահագործվող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի կազմակերպման համար երկրորդական հիմունքներով ռադիոհաճախականությունների տիրույթների օգտագործման թույտվություն տրամադրելու վերաբերյալ:
«Այսպիսով լիցենզավորումը և թույլտվությունները տրամադրված են, և այժմ թևակոխում ենք թեստավորման փուլ, որը, լիահույս, եմ մոտակա ամիսներին կավարտվի և ծառայությունն ամբողջությամբ կշահագործվի»,-գրել է նա։