Рейтинг@Mail.ru
USD
396.56
EUR
411.39
RUB
4.2196
GEL
141.1
2025 թ. փետրվարի 13, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-2

Microsoft Office 2013-ի աջակցությունը ավարտվում է ապրիլի 11-ին, 2023թ.–ին

05.04.2023, 10:39
Microsoft Office 2013-ի աջակցությունը ավարտվում է ապրիլի 11-ին, 2023թ.–ին
Microsoft Office 2013-ի աջակցությունը ավարտվում է ապրիլի 11-ին, 2023թ.–ին

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի./ԱՌԿԱ/. Microsoft Office 2013-ի աջակցությունը ավարտվում է ապրիլի 11-ին, 2023թ.–ին   

Ի՞նչ է սա նշանակում Microsoft Office 2013-ի օգտատերերի համար. 

•  Microsoft-ն այլևս չի տրամադրի տեխնիկական աջակցություն, սխալների շտկումներ կամ անվտանգության շտկումներ Office 2013-ի խոցելիության համար, որոնք հետագայում կարող են հաղորդվել կամ հայտնաբերվել: Սա ներառում է անվտանգության թարմացումներ, որոնք կարող են օգնել պաշտպանել ձեր համակարգիչը վնասակար վիրուսներից, լրտեսող ծրագրերից և այլ վնասակար ծրագրերից:

•  Օգտատերերն այլևս չեն ստանա Office 2013-ի ծրագրային թարմացումները Microsoft Update-ից:

•  Նրանք այլևս չեն ստանա տեխնիկական աջակցություն:

•  Այլևս հնարավոր չի լինի ներբեռնել Office 2013-ը Microsoft-ի վեբ կայքից:

•  Office 2013-ի բոլոր հավելվածները կշարունակեն գործել: Այնուամենայնիվ, օգտատերերը կարող են իրենց ենթարկել անվտանգության լուրջ և պոտենցիալ վնասակար ռիսկերի:

Որո՞նք են Microsoft Office 2013-ի օգտատերերի հետագա քայլերը. 

MONT ընկերություը, որը հանդիսանում է Microsoft-ի պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանում, խորհուրդ է տալիս անցում կատարել աջակցվող տարբերակին, որոնցից է՝ Microsoft Office Home & Business 2021-ը։ 

Microsoft Office Home & Business 2021-ի հիմնական առավելությունները․

· Office Home & Business 2021-ը հասանելի է պարզ միանվագ վճարման մոդելով։

· Office Home and Business 2021-ը կարելի է օգտագործել և՛ անձնական, և՛ աշխատանքային նպատակներով։

· Թարմացված գործիքներն օգնում են կազմակերպված մնալ, ստեղծել պրոֆեսիոնալ կոնտենտ և աշխատել համատեղ:

Microsoft-ի լուծումների և արտադրանքների վերաբերյալ հավելյալ տեղեկություն կարող եք գտնել MONT-ի պաշտոնական կայքում։–0–