Рейтинг@Mail.ru
USD
397.78
EUR
408.04
RUB
3.874
GEL
140.07
2025 թ. հունվարի 15, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-3

Ավարտվեց DigiTec 2023-ը. Ֆասթ Բանկը ֆինթեք հովանավորն էր (ՎԻԴԵՈ)

18.10.2023, 09:37
Ֆասթը էքսպոյի 3 օրերի ընթացքում իր տաղավարում IT համայնքի համար հետաքրքիր, ինտելեկտուալ միջոցառումներ էր կազմակերպել. ՎԻԴԵՈ
Ավարտվեց DigiTec 2023-ը. Ֆասթ Բանկը ֆինթեք հովանավորն էր (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հոկտեմբերի 13-15-ը «Մերիդիան» էքսպո կենտրոնում տեղի է ունեցել տարածաշրջանի ամենասպասված թեք էքսպոն՝ DigiTec 2023-ը։ Ֆասթ Բանկը ֆինթեք հովանավորն էր, նշվում է Ֆասթ Բանկի մամուլի հաղորդագրության մեջ։

Հագեցած 3 օրերի ընթացքում Ֆասթի թիմը էքսպոյի իր ընդարձակ տաղավարում հաճախորդներին ներկայացրեց Բանկի թվային նորարար պրոդուկտները՝ սեփական ուժերով ստեղծված ժամանակակից բանկային համակարգը, բջջային հավելվածի նախնական տարբերակը, որը դեռևս գտնվում է թեստավորման փուլում, Ֆասթ Շիֆթ էլեկտրոնային դրամապանակը և հայերեն բանավոր տեքստերի հիման վրա մեքենայական ուսուցման մոդելների կառուցման նպատակով ստեղծված ոչ այնքան բանկային, բայց միևնույն ժամանակ ոլորտի զարգացումը խթանող «ԽոսաՓող» հավելվածը։

Ֆասթը էքսպոյի 3 օրերի ընթացքում իր տաղավարում IT համայնքի համար հետաքրքիր, ինտելեկտուալ միջոցառումներ էր կազմակերպել։

Մասնակցելով DigiTec էքսպոյին՝ Ֆասթ Բանկի նպատակ ուներ խթանել հայկական տեխնոլոգիական համայնքի առաջընթացը և ցույց տալ, որ պետք է շարունակել ավելի մեծ քայլերով առաջ շարժվել, զարգացնել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը։ 

Մանրամասները` տեսանյութում:-0-