Рейтинг@Mail.ru
USD
396.56
EUR
411.39
RUB
4.2196
GEL
141.1
2025 թ. փետրվարի 13, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-8

Yandex Cloud-ը MONT-ի հետ պայմանավորվել ռազմավարական գործընկերության մասին ՀՀ-ում բիզնեսի զարգացման համար

31.05.2023, 11:00
Yandex Cloud ամպային հարթակն ու MONT ծրագրային ապահովման մատակարարը հայտարարել են համագործակցության մեկնարկի մասին։ Այսուհետ փրովայդերի ծառայությունները հասանելի կլինեն ՀՀ–ում MONT–ի բոլոր գործընկերների համար
Yandex Cloud-ը MONT-ի հետ պայմանավորվել ռազմավարական գործընկերության մասին ՀՀ-ում բիզնեսի զարգացման համար

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի./ԱՌԿԱ/. Yandex Cloud ամպային հարթակն ու MONT ծրագրային ապահովման մատակարարը հայտարարել են համագործակցության մեկնարկի մասին։ Այսուհետ փրովայդերի ծառայությունները հասանելի կլինեն ՀՀ–ում MONT–ի բոլոր գործընկերների համար։ Դա թույլ կտա լոկալ ինտեգրատորներին, ծրագրային ապահովման մշակողներին, վեբ–ստուդիաներին ավելացնել ամպային լուծումների վաճառքները, իսկ նրանց պատվիրատուներին` արագացնել և բարելավել վեբ–առաջարկների և ծառայությունների մշակումը, տվյալների հետ աշխատանքը, արհեստական բանակության ներդրումը և այլն։

Հայաստանի հանրապետության թվայնացման 2021–2025թթ.–ի ռազմավարության համաձայն, թվային տնտեսության զարգացումը եղել և մնում է կարևորագույն առաջնահերթություններից մեկը։ Այսպես, ՏՏ ոլորտի շրջանառությունը 2022թ.–ին ավելացել է ավելի քան 50%–ով, իսկ տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի ոլորտի մասնաբաժինը Հայաստանի ՀՆԱ–ում հետևողականորեն աճում է։

Փորձագետների կարծիքով, երեք անգամ ավելացել է ավտոմատացված պրոդուկտների թիվը, որոնց շնորհիվ մարդիկ ընդհանրապես չեն այցելում ընկերությունների գրասենյակներ, իսկ հաճախորդների հետ ամբողջ շփումը ձևավորվում է տվյալների մշակման միջոցով։

Այսպիսով, Ռազմավարությունը կապահովի երկրում միասնական թվային  էկոհամակարգի ստեղծում. տվյալների առավելագույն օգտագործում տեղեկատվական համակարգերից և արդյունավետ պետական կառավարման ապահովում՝ big data-ի հիման վրա, թվային հարթակների և ծառայությունների զարգացում, տնտեսության մասնավոր հատվածի արդիականացում և աջակցություն թվային հմտությունների զարգացմանը բնակչության լայն շերտերի շրջանում:

«Մենք տեսնումենք, որ Հայաստանի թվային միջավայրում լուծումների մշակման նկատմամբ պահանջարկն աճում է: Բիզնեսն ուզում է սեփական պրոդուկտները դարձնել ավելի թվային և հարմարեցված շուկաների տարբեր ծանրաբեռնվածությանն ու պահանջներին: Մենք կդառնանք բիզնեսի հուսալի գործընկերը նոր ցատկային լուծումների ստեղծման հացրում՝ տրամադրելով end-to-end աջակցություն բոլոր փուլերում», - մեկնաբանել է Yandex Cloud հարթակի կոմերցիոն տնօրեն Ալեքսանդր Չերնիկովը:

MONT-ի հետ գործընկերության շրջանակում հայկական թվային ընկերությունները կկարողանան թեստավորել հարթակի ծառայությունները, ինչպես նաև սովորեցնել իրենց ՏՏ մասնագետներին փրովայդերի ծառայությունների հետ աշխատանքին: Միաժամանակ Yandex Cloud-ը կցուցաբերի պրոդուկտային և տեխնիկական աջակցություն բոլոր պիլոտների փուլերում: Ընկերություններն այժմ նաև կարող են Yandex Cloud-ի ծառայությունների համար վճարել հայկական դրամով, վարել փաստաթղթաշրջանառությունը՝ հանրապետական օրենսդրությանը համապատասխան և օգտվել MONT-ի էքսպերտիզայից:

Բացի այեդ, այժմ բիզնեսի համար հասանելի կլինեն ամպային հարթակի ավելի քան 50 ծառայություններ: Հարթակի ծառայությունները հնարավոր կլինի օգտագործել, օրինակ, վեբ-կայքեր մշակելու և վարելու, call center-երի ավտոմատացման, արհեստական բանականության հետ աշխատանքի և տվյալների կորպորատիվ շտեմաններ մշակելու համար:

«Yandex Cloud-ի թվային ծառայություններից օգտվում են հազարավոր հաճախորդներ, և պատվիրատուների թիվը, որոնք անցնում են այդ լուծմանը, սրընթաց աճում է: Այժմ MONT-ի գործընկերները կկարողանան իրենց հաճախորդներին, ֆիզիկական և իրավաբանական անձանց առաջարկել Յանդեքս ամպի բոլոր հնարավորությունները: Yandex Cloud-ի հասանելիությունը գործընկերային ալիքում առաջին հերթին հարմարավետությունն է բիզնես օգտատերերի համար: Ծառայությունների գնումը, կարգավորումն ու ինտեգրումը վերջնական պատվիրատուների համար կդառնա էլ ավելի հարմարավետ գործընթաց», - նշել է MONT ամպային մատակարարման դեպարտամենտի տնօրեն Դմիտրի Յելինը:-0-