Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 6, կիրակի
եղանակը
Երևանում
+19

2019-ին «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորահոսքը հատեց 3 միլիոնի շեմը

30.12.2019, 13:47
2019-ին «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորահոսքը հատեց 3 միլիոնի շեմը
 2019-ին «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորահոսքը հատեց 3 միլիոնի շեմը

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում սպասարկված ուղևորների թիվը գերազանցեց 3 միլիոնի շեմը, հայտնել է «Զվարթնոց»-ի մամուլի ծառայությունը:

«Ուրախ ենք տեղեկացնել, որ այսօր՝ դեկտեմբերի 30-ին, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում սպասարկված ուղևորների թիվը գերազանցեց 3 միլիոնի շեմը, ինչի կապակցությամբ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության կողմից Մոսկվայից Երևան ժամանած բոլոր ուղևորներին մատուցվեց անակնկալ»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ:

Այս թվով ուղևորների շնորհիվ էլ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանն այսօր գրանցեց նման ցուցանիշ, որը տարվա կտրվածքով առաջին անգամ է արձանագրվում:

Հավելենք նաև, որ 2018 թվականին ուղևորահոսքը «Զվարթնոց» օդանավակայանում եղել է 2,690,727 ուղևոր: -0-