Рейтинг@Mail.ru
USD
392.34
EUR
427.93
RUB
4.6774
GEL
141.48
2025 թ. մարտի 18, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+8

«ՀԿԵ» ՓԲԸ-ն մասնակցում է Caucasus Tourism Fair միջազգային տուրիստական ցուցահանդեսին

11.04.2014, 15:48
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը մասնակցում է ապրիլի 11-ին Թբիլիսիում բացված Caucasus Tourism Fair – 2014 միջազգային տուրիստական ցուցահանդեսին, հաղորդում է ՀԿԵ մամուլի ծառայությունը:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն մասնակցում է Caucasus Tourism Fair միջազգային տուրիստական ցուցահանդեսին
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի. /ԱՌԿԱ/.  «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը մասնակցում է ապրիլի 11-ին Թբիլիսիում բացված Caucasus Tourism Fair – 2014 միջազգային տուրիստական ցուցահանդեսին, հաղորդում է ՀԿԵ մամուլի ծառայությունը:

Ընկերության տաղավարն այսօր այցելեց Վրաստանի փոխվարչապետ, տնտեսության ու կայուն զարգացման նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին, ում ներկայացվեց ՀԿԵ-ի գործունեության ու մատուցվող ծառայությունների մասին տեղեկատվությունը:

Հատուկ ուշադրություն էր դարձվել Հայաստանն ու Վրաստանը կապող միջազգային երկաթուղային չվերթներին, մասնավորապես, Երևան-Բաթումի-Երևան չվերթում աշխատող «Արմենիա» միջազգային ֆիրմային գնացքին:

ՀԿԵ-ի ներկայացուցիները Վրաստանի փոխվարչապետին են ներկայացրել ուղևորներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման ուղղությամբ տարվող քաղաքականությունը, երկաթուղային տուրիզմի զարգացման հեռանկարները, տեղեկացրել, որ արդեն գործում է միջազգային գնացքների տոմսերի ինտերնետ վաճառք:

Միջազգային ցուցահանդեսին «ՀԿԵ» ՓԲԸ-ն մասնակցում է Universal Travel տուրիստական գործակալության հետ համատեղ, որի հետ միասին մշակվել է հատուկ երկաթուղային տուր:

Expo Georgia Exhibition Center կենտրոնում անցկացվող ցուցահանդեսը կավարտվի ապրիլի 13-ին: Ցուցահանդեսը կազմակերպել է Expo Georgia ցուցահանդեսային կենտրոնը՝ Վրաստանի տնտեսության նախարարության և Թբիլիսիի քաղաքապետարանի աջակցությամբ:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:--0--