Հայաստանը և Լատվիան կհամագործակցեն տուրիզմի բնագավառում
17.05.2012,
17:05
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հավանություն է տվել տուրիզմի բնագավառում հայ-լատվիական համագործակցության համաձայնագրի ստորագրմանը:
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հավանություն է տվել տուրիզմի բնագավառում հայ-լատվիական համագործակցության համաձայնագրի ստորագրմանը:
Ինչպես նշեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, վերջին շրջանում տուրիզմի բնագավառում Լատվիայի հետ հարաբերություններն ակտիվացել են, և համապատասխան իրավական բազա ստեղծելու անհրաժեշտություն կա:
«Փաստաթուղթը բարենպաստ պայմաններ կստեղծի երկկողմանի տուրիստական կապերի ամրապնդման համար, հատկապես մշակութային տուրիզմի բնագավառում: Համաձայնագիրը նաև կոչված է խթանելու ներդրումները և գործարար կապերի հաստատումը տնտեսվարող սուբյեկտենրի միջև»,- ասաց Դավթյանը:--0--