Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 5, շաբաթ
եղանակը
Երևանում
+25

Երևանն այն քաղաքների տասնյակում է, ուր 2013 թվականին նախընտրել են այցելել ռուսները

14.01.2014, 13:50
Հյուրանոցների օնլայն–պատվերներ իրականացնող ռուսական Oktogo.ru ծառայությունը հրապարակել է ԱՊՀ քաղաքների ու երկրների անունները, ուր ռուսները նախընտրել են այցելել 2013 թվականին։ ԱՊՀ երկրների նախընտրելի տասնյակում են ընդգրկվել Կիևը, Մինսկը, Օդեսան, Քիշնևը, Ալմաթին, Բաքուն, Լվովը, Աստանան, Երևանն ու Տաշքենդը։
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հյուրանոցների օնլայն–պատվերներ իրականացնող ռուսական Oktogo.ru ծառայությունը հրապարակել է ԱՊՀ քաղաքների ու երկրների անունները, ուր ռուսները նախընտրել են այցելել 2013 թվականին։ ԱՊՀ երկրների նախընտրելի տասնյակում են ընդգրկվել Կիևը, Մինսկը, Օդեսան, Քիշնևը, Ալմաթին, Բաքուն, Լվովը, Աստանան, Երևանն ու Տաշքենդը։

Oktogo.ru–ի վարկանիշը կազմվել է 2013 թվականի ընթացքում ԱՊՀ երկրներում ռուսների ամրագրած հյուրանոցային համարների տվյալների հիման վրա։

«Ռուսները հիմնականում ճանապարհորդել են ԱՊՀ այն երկրներում, որտեղ մեկ օրվա համար վճարել են միջինը 3.4 հազար ռուբլի»,– նշել է Travel.ru (Oktogo) ընկերության օպերացիոն բաժնի ղեկավար Օլգա Ֆավարիզովան։ «2012 թվականի համեմատ այդ ցուցանիշները գրեթե չեն փոխվել, սակայն համացանցի միջոցով ամրագրվող ճանապարհորդությունների թիվն ավելի քանի երկու անգամ մեծացել է»։

Oktogo.ru–ի տվյալների համաձայն, ԱՊՀ երկրների թվում ամենաերկար ուղևորությունները եղել են Երևանում` վեց օր, իսկ ամենակարճ ուղևորությունները` Մինսկում` երկու օրը։ ԱՊՀ երկրներից ամենաթանկը եղել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանան, իսկ ամենաէժանը` Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևը։ Աստանայում ռուսները հյուրանոցի մեկ օրվա համար վճարել են միջինը 6.3 հազար ռուբլի, իսկ քիշնևում` 2,7 հազար։-0-