Հայաստանցի զբոսաշրջիկները 2022թ.–ին Վրաստանում ծախսել են 156,1մլն դոլար
25.01.2023,
13:24
Հայաստանը զբաղեցրել է 7–րդ տեղը թոփ տասնյակում

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի./ԱՌԿԱ/. Հայաստանցի զբոսաշրջիկները 2022թ.–ին Վրաստանում ծախսել են 156,1մլն դոլար, գրում է «Նովոստի–Գրուզիա» ռեսուրսը` հղում անելով Վրաստանի ազգային բանկի տվյալներին։
Հայաստանը զբաղեցրել է 7–րդ տեղը թոփ տասնյակում, որտեղից ժամանած տուրիստներն ապահովել են առավելագույն եկամուտ Վրաստանի տուրիստական ոլորտում։ Առաջին եռյակում են Ռուսաստանը (891մլն դոլար), Թուրքիան (399,4մլն դոլար) և ԵՄ–ն (333 մլն դոլար)։
Կարգավորիչի տեղեկություններով, օտարերկրացի զբոսաշրջիկները նախորդ տարի Վրաստանում ծախսել են ռեկորդային 3,5մլրդ դոլար, ինչը 300մլն դոլարով ավել է 2019թ.–ից և 182 տոկոսով ավել է 2021թ.–ից, երբ կորոնավիրուսային սահմանափակումները դեռ գործում էին։–0–