Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը հունվար-մարտին աճել է 81,2%-ով և կազմել 451850 մարդ.
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի./ԱՌԿԱ/. Հայաստան այցելած օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը 2023 թվականի հունվար-մարտին կազմել է 451 850՝ 2022 թվականի նույն ժամանակահատվածի 249 361-ի համեմատ՝ աճելով 81,2%-ով։ Այս մասին հայտնում է Հայաստանի Ազգային վիճակագրական կոմիտեն։
Առաջին եռամսյակում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվում 178271-ը կանայք են, 273579-ը՝ տղամարդիկ։ Ամենից շատ երկիր են այցելել 36-63 տարեկան ճանապարհորդներ (225904 մարդ), ամենաքիչ զբոսաշրջիկները եղել են 16-17 տարեկանները (4261 մարդ)։
Հայաստան ամենաշատ զբոսաշրջիկներ են այցելել Ռուսաստանից (237040 մարդ կամ ընդհանուրի թվի 52,5%-ը` նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ ավելանալով 2,2 անգամ), Վրաստանից (53707 մարդ կամ 11,9%, աճը՝ 2,2 անգամ) և Իրանից (25458 մարդ կամ 5.6%, աճը՝ 9.3%)։
Բացի այդ, այս տարվա հունվար-մարտին Հայաստան են այցելել նաև քաղաքացիներ Ֆիլիպիններից (5981 մարդ), Ուկրաինայից (5705), Հնդկաստանից (4809), ԱՄՆ-ից (4797), Բելառուսից (3425), Ֆրանսիայից (2908),
Գերմանիայից (2,815), Թուրքիայից (2,712), Մոլդովայից (2,020), Ղազախստանից (1,939), Իտալիայից (1,518), Նիդեռլանդներից (1,368), ԱՄԷ–ից (1,280), Մեծ Բրիտանիայից (1,276), Լիտվայից (1,175), Չինաստանից (1,052) և Բուլղարիայից ( 1012):
Ամենաքիչ թվով զբոսաշրջիկներ են ժամանել Անտիգուա և Բարբուդայից, Բութանից, Գաբոնից, Գամբիայից, Գանայից, Եթովպիայից, Զամբիայից, Զիմբաբվեից, Լաոսից, Լիխտենշտեյնից, Կամերունից, Հոնդուրասից, Մավրիկիոսից, Մարշալյան կղզիներից, Միկրոնեզիա,յից Մոզամբիկից, Սենեգալից, Սոմալիից, Սուրինամից, Սվազիլենդից, Վանուատուից, Տանզանիայից, Տրինիդադից և Տոբագոյից:
2-ական մարդ ժամանել է Գվատեմալայից, Մալդիվներից, Նեպալից, Պաղեստինից, Սեյշելներից, Սուդանից և Ֆիջիից։
Միաժամանակ հաշվետվության մեջ նշվում է, որ 2023 թվականի հունվար-մարտին հանրապետությունից մեկնել է 327 141 զբոսաշրջիկ՝ 2022 թվականի նույն ժամանակահատվածի 143 708-ի դիմաց (աճը՝ 3,2 անգամ)։-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
12:45 08.05.2023