Рейтинг@Mail.ru
USD
384.46
EUR
453.47
RUB
4.8889
GEL
141.43
2025 թ. հուլիսի 3, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+27

Նախորդ տարի 8-9 հազար իտալացի զբոսաշրջիկ է այցելել Հայաստան

20.04.2012, 18:30
2011թ.-ին շուրջ 7 800 զբոսաշրջիկ է Հայաստան եկել Իտալիայից, լրագրողներին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը:
Նախորդ տարի 8-9 հազար իտալացի զբոսաշրջիկ է այցելել Հայաստան
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի. /ԱՌԿԱ/. 2011թ.-ին շուրջ 7 800 զբոսաշրջիկ է Հայաստան եկել Իտալիայից, լրագրողներին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը:

Նա նշեց, որ այդ թիվը տարեկան ավելանում է 10-15 տոկոսով:

Պետրոսյանը տեղեկացրեց, որ 2009թ.-ին Իտալիայից Հայաստան է ժամանել շուրջ 4 500, իսկ 2010թ.-ին՝ 6 500 զբոսաշրջիկ:

«Իտալացիների շրջանում Հայաստանի զբոսաշրջության առավել ճանաչված տեսակները պատմամշակութային և հոգևոր զբոսաշրջությունն է, և մենք՝ առաջին հերթին այդ ուղղություններով կաշխատենք զբոսաշրջիկներ հոսքի ավելացման համար»,- ասաց նա:

Ըստ փոխնախարարի, Հայաստանում իտալացի զբոսաշրջիկների թվի աճի հիմնական գրավականը Հայաստանին, հայկական մշակույթին ու պատմությանն ծանոթանալն է:  

«Մենք նոր երկիր ենք զբոսաշրջային քարտեզի վրա, և դեռ շատ անելիք ունենք, որպեսզի հայտնենք մեր մասին զբոսաշրջության միջազգային շուկայում և զբաղեցնենք մեր տեղը»,- նշեց նա: -0-