Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
2025 թ. մարտի 16, կիրակի
եղանակը
Երևանում
+13

Հայաստանի ճամփորդական գործակալների միությունը հայկական չորս և հինգաստղանի հյուրանոցների պահանջարկի աճ է կանխատեսում

06.03.2013, 19:27
Հայաստանում առաջիկա տարիներին «չորս» և «հինգ աստղ» ունեցող հյուրանոցների պահանջարկ է նկատվելու,  կարծում է «Ճամփորդական գործակալների հայկական միության» փոխնախագահ Եղիշե Թանաշյանը:
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանում առաջիկա տարիներին «չորս» և «հինգ աստղ» ունեցող հյուրանոցների պահանջարկ է նկատվելու,  կարծում է «Ճամփորդական գործակալների հայկական միության» փոխնախագահ Եղիշե Թանաշյանը:

«Ներդրումների, մասնավոր հատվածների և տարբեր միջազգային ցուցահանդեսներում Հայաստանի մասնակցության շնորհիվ, մենք դուրս են գալիս նոր, ավելի վճարունակ շուկաներ, և այդ պատճառով առաջիկա տարիներին կբարձրանա բարձրակարգ ծառայությունների և հյուրանոցների պահանջարկը»,– ասաց նա։

Թանաշյանի խոսքով, այսօր Հայաստանի հյուրանոցաշինության ոլորտում լուրջ ներդրումներ են անհրաժեշտ։

«Միտումներն այնպիսին են, որ արդեն 2012 թվականից հյուրանոցային համարների պահանջարկն ավելի մեծ է, քան առաջարկը։ Հյուրանոցների պակասի պատճառով արդեն գների ոչ մեծ բարձրացում է նկատվում»,– ավելացրեց նա։

Այսօր Հայաստանում հյուրանոցային տնտեսության ավելի քան 300 օբյեկտ կա, որոնցից 70-ը հյուրանոցներն են։ Դրանց մեծ մասը գտնվում է Երևանում,Ծաղկաձորում, Սևանում,Ջերմուկում, ինչպես նաև` Դիլիջանում, Գյումրիում, Գորիսում։-0-