Հայաստանն ու Իրաքը քննարկում են համագործակցության զարգացումը զբոսաշրջության ոլորտում
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը և ՀՀ–ում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար պարոն Մուհամմադ Ալ-Շեյխլին քննարկել են զբոսաշրջության ոլորտում հետագա համագործակցության ընդլայնման հնարավորությունները, հայտնում է Զբոսաշրջության կոմիտեն;
Հանդիպման ընթացքում ներկայացվել է զբոսաշրջության ոլորտում առկա իրավիճակը, ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև քննարկվել են մի շարք կարևոր ուղղություններ, այդ թվում՝ երկու երկրների միջև մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում փոխըմբռնման հուշագրի նախագծի ստորագրման ընթացակարգերն ու ժամկետները, Հայաստանի և Իրաքի զբոսաշրջային ներուժի ներկայացում և մարքեթինգային նախաձեռնությունների վերաբերյալ իրազեկվածության բարձրացում, երկու երկրների զբոսաշրջային կազմակերպությունների միջև գործակցային կապերի հաստատում, ներառյալ առցանց հանդիպում պետական և մասնավոր կազմակերպությունների միջև և երկիր ներկայացում երկու կողմերի միջև, զբոսաշրջության ոլորտում հետագա համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Կողմերը կարևորեցին երկկողմ համագործակցության խորացման և զբոսաշրջային փոխանակումների ակտիվացման անհրաժեշտությունը։