Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
2025 թ. մարտի 16, կիրակի
եղանակը
Երևանում
+11

Հայաստանը ծրագրում է դյուրացնել մուտքի արտոնագրային ռեժիմը զբոսաշրջիկների համար

27.07.2017, 17:36
Հայաստանն օտարերկրացի զբոսաշրջիկներին մուտքի արտոնագրի ռեժիմի լրացուցիչ ազատականացման հնարավորություն կտա, այս մասին հինգշաբթի կառավարության հերթական նիստում ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։  
Հայաստանը ծրագրում է դյուրացնել մուտքի արտոնագրային ռեժիմը զբոսաշրջիկների համար

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանն օտարերկրացի զբոսաշրջիկներին մուտքի արտոնագրի ռեժիմի լրացուցիչ ազատականացման հնարավորություն կտա, այս մասին հինգշաբթի կառավարության հերթական նիստում ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։  

«Վերջին ամիսների ընթացքում Հայաստանում արձանագրվել է զբոսաշրջիկների և ավիափոխադրումների զգալի աճ։ Չնայած դրական արդյունքներին, զբոսաշրջության ոլորտում լրացուցիչ խթանիչ միջոցառումների անհրաժեշտություն կա»,–ասաց Կարապետյանը։

Վարչապետը ՀՀ արտաքին գործերի նախարարին և Զբոսաշրջության պետական կոմիտեին հանձնարարեց մեկ ամսվա ընթացքում ուսումնասիրել վիզային ռեժիմի լրացուցիչ ազատականացման կամ Հայաստան եկող զբոսաշրջիկների համար դրա պարզեցման հնարավորությունը։

ՀՀ քաղաքացիական վիացիայի գլխավոր վարչության պետին հանձնարարվեց մշակել և ներկայացնել համալիր առաջարկություններ` Հայաստանի ավիափոխադրումների շուկայի ծավալի և աշխարհագրության ընդլայնման, ինչպես նաև զբոսաշրջության զարգացման միտումներին համապատասխան ավիատոմսերի գնային առաջարկների բարելավման ուղղությամբ։  

Նախնական տվյալներով, սահմանային հսկիչ անցակետերից ստացված տեղեկատվության համաձայն, 2017 թ–ի առաջին կիսամյակում Հայաստան այցելողների քիվը կազմել է 1 350 791, ինչը 24,3% ավելի է 2016 թ–ի համապատասխան ցուցանիշից։-0-