Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 23, կիրակի
եղանակը
Երևանում
+4

Հայ–ռուսական գիտազբոսաշրջային երկրորդ արշավը կանցկացվի միասնական երիտասարդական զբոսաշրջային տարածքի կարգախոսի ներքո

03.06.2013, 17:44
Հայ–ռուսական երկրորդ գիտազբոսաշրջային արշավը կանցնի «Ճանապարհ դեպի ԱՊՀ երկրների երիտասարդական զբոսաշրջային միասնական տարածք» կարգախոսով, երկուշաբթի հայտնեց Հայաստանի տուրիզմի ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը։
Հայ–ռուսական գիտազբոսաշրջային երկրորդ արշավը կանցկացվի միասնական երիտասարդական զբոսաշրջային տարածքի կարգախոսի ներքո
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայ–ռուսական երկրորդ գիտազբոսաշրջային արշավը կանցնի «Ճանապարհ դեպի ԱՊՀ երկրների երիտասարդական զբոսաշրջային միասնական տարածք» կարգախոսով, երկուշաբթի հայտնեց Հայաստանի տուրիզմի ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը։

«Արշավը մենք անցկացնում ենք «Ճանապարհ դեպի ԱՊՀ երկրների երիտասարդական զբոսաշրջային միասնական տարածք» կարգախոսով, և այն բաղկացած կլինի երկու մասից` «Ճանաչիր Հայրենիքդ և պատմիր դրա մասին», և գործնական մասից, որը կոչվում է «Հայաստանի չուսումնասիրված սրբազան զբոսաշրջային երթուղիները»»,– ասաց Ռոբերտ Մինասյանը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։

Արշավը, որը կտևի հունիսի 7-18–ը, կբացի Երևան–Գյումրի–Ալավերդի–Վանաձոր–Երևան երթուղով երկօրյա շրջայցը գնացքով։ Դրան, Մինասյանի խոսքով, կմասնակցեն Հայաստանի և Ռուսաստանի զբոսաշրջային կառույցների ներկայացուցիչներ, Ազգային ժողովի պատգամավորներ, հոգևորականության ներկայացուցիչներ և Հայաստանի ռազմական ուսումնարանների սաներ։

Արշավի երկրորդ` գործնական հատվածում  մասնակիցները կմեկնեն ուղևորության, որը մեկնարկում է Գառնի գյուղի համանուն տաճարից և կավարտվի Ջերմուկ առողջարանում։

«Մենք ցանկանում ենք, որ մեր երիտասարդությունը խորությամբ իմանա մեր պատմությունը, մեր երկիրը, դրա տեսարժան վայրերն ու պատմական վայրերը, որովհետև, չիմանալով ինքդ քեզ, հնարավոր չէ զարգանալ այս աշխարհում, ներդաշնակ զարգացած մարդ և ներդաշնակ զարգացած երկիր»,– իր հերթին հայտնեց Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը։

Նա ընդգծեց, որ արշավի հատուկ կետերից մեկն ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի կողմից հայտարարված Համագործակցության Երկրների 2013 թվականի մշակութային մայրաքաղաք Գյումրիի այցելությունն է, որտեղ մի շարք տոնական միջոցառումներ կանցկացվեն։

«Ես վստահ եմ, որ ավանդական դարձած այդ կարևոր քայլը, կարևոր նախագիծը կծառայի Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության զարգացմանը։ Մեծագույն գոհունակություն է առաջացնում այն, որ մեր պետությունների, մեր պետությունների ղեկավարների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, օրենսդիր իշխանության ներկայացուցիչների միջև ինտենսիվ և այլ կապերը և մեր պետությունների միջև դաշնակցային հարաբերությունները լրացուցիչ խթան են ստանում երիտասարդների միջև շփումներով։ Դա կարևոր ուղղություն է, և դրանն է, իմ կարծիքով, ապագան»,– ասեց դեսպանը, ավելացնելով, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունն ամեն կերպ կաջակցի այս միջոցառմանը։

Արշավի կազմակերպիչներն ընդգծեցին, որ դրա նպատակն է` ներկայացնել զբոսաշրջային Հայաստանը ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև ողջ աշխարհին` դրա բացառիկ հուշարձանները և պատմությունը, և ամենակարևորը, հայ ժողովրդի հյուրասեր լինելը։

Ռուսաստանի տուրիզմի միջազգային ակադեմիայի և Հայաստանի տուրիզմի ինստիտուտի` Հայաստանում ՌՏՄԱ–ի մասնաճյուղի համատեղ առաջին գիտազբոսաշրջային արշավը, նվիրված Ռուսաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20–ամյակին, կայացել է 2012 թվականի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 9–ը։

Այդ աննախադեպ միջոցառման մասնակիցները հաղթահարել են 1600 կիլոմետր հյուսիսից հարավ։ Արշավն անցկացվել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարության և Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանության հովանու ներքո։
 
Արշավի գիտամեթոդական խումբը գլխավորել է ՌՏՄԱ ռեկտոր Իգոր Զորինը։ Ռուս մասնակիցները ներկայացնում էին, հիմնականում, Ռուսաստանի տուրիզմի միջազգային ակադեմիայի ամբիոններն ու ասպիրանտուրան։
 
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը հանդես է եկել որպես համատեղ գիտազբոսաշրջային արշավի տեղեկատվական գործընկեր։ -0-