Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 5, շաբաթ
եղանակը
Երևանում
+23

ՀԿԵ-ն մտադիր է զարգացնել համագործակցությունը Հայաստանի տուրիստական գործակալությունների հետ

20.03.2014, 18:08
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ներկայացուցիչները մարտի 20-ին աշխատանքային խորհրդակցություն են անցկացրել «Վանատուր», «Սաթի», «Սպուտնիկ» և «Երկիր Նաիրի» տուրիստական գործակալությունների հետ՝ քննարկելով երկաթուղային տուրերի կազմակերպման ոլորտում համագործակցության հեռանկարները, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։
ՀԿԵ-ն մտադիր է զարգացնել համագործակցությունը Հայաստանի տուրիստական գործակալությունների հետ
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի. /ԱՌԿԱ/. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ներկայացուցիչները մարտի 20-ին աշխատանքային խորհրդակցություն են անցկացրել «Վանատուր», «Սաթի», «Սպուտնիկ» և «Երկիր Նաիրի» տուրիստական գործակալությունների հետ՝ քննարկելով երկաթուղային տուրերի կազմակերպման ոլորտում համագործակցության հեռանկարները, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

ՀԿԵ-ի ներկայացուցիչները ներկայացրել են երկաթուղային տուրիստական ուղևորությունների կազմակերպման հնարավորությունները և աշխարհագրությունը: Նրանց խոսքերով, երկաթուղային տուրիզմն ամբողջ աշխարհում արագ զարգացում է ապրում և նման միտումներ առկա են նաև Հայաստաում, և այս միտումներն անհրաժեշտ է ընդլայնել և խորացնել:  

Ըստ ընկերության ներկայացուցիչների` ՀԿԵ-ն, որի հիմնական գործունեություն չի հանդիսանում տուրիստական ուղևորությունների կազմակերպումը, բաց է համագործակցության համար և պատրաստ է քննարկել տուրօպերատորների առաջարկները:

Տուրօպերատերներին ներկայացվեցին նաև տուրիստների կողմից պահանջված՝ Բաթումի և Թբիլիսի ուղևորվող «Արմենիա» միջազգային գնացքի առավելությունները: Նշվեց, որ գնացքի վագոնները գտնվում են լավ վիճակում, կահավորված են, գնացքում գործում են օդափոխիչներ, անվճար Wi-Fi, իսկ սպասարկումը գտնվում է բարձր մակարդակում:

«Տուրօպերատորներին հատկապես հետաքրքրեց հեծանվային տուրերի, համակցված տուրերի կազմակերպումը, ինչպես նաև Վրաստան տուրիստական խմբերի տեղափոխումը գնացքով: Կողմերը պայմանավորվեցին սեղմ ժամկետներում մշակել երկաթուղային տուրիզմի զարգացմանն ուղղված համատեղ միջոցառումներ»,- նշված է հաղորդագրության մեջ:
 
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:--0--