Рейтинг@Mail.ru
USD
381.84
EUR
447.02
RUB
4.8218
GEL
141.56
2025 թ. դեկտեմբերի 12, ուրբաթ
եղանակը
Երևանում
+1

Տասնմեկ հանրային լողափեր են գործարկվել Հայաստանում 2013թ.–ին

24.07.2013, 15:35
Տասնմեկ հանրային լողափեր են գործարկվել Հայաստանում 2013 թվականին, հայտարարեց Հայաստանի բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, հանրային լողափերի պատասխանատու Աշոտ Ավալյանը չորեքշաբթի մամուլի ասուլիսում։
Տասնմեկ հանրային լողափեր են գործարկվել Հայաստանում 2013թ.–ին
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի. /ԱՌԿԱ/. Տասնմեկ հանրային լողափեր են գործարկվել Հայաստանում 2013 թվականին, հայտարարեց Հայաստանի բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, հանրային լողափերի պատասխանատու Աշոտ Ավալյանը չորեքշաբթի մամուլի ասուլիսում։

«Տասնմեկ լողափերից ինը նախատեսված է կարճաժամկետ հանգստի համար, և անվճար է միայն դրա տարածքի օգտագործումը։ Երեք լողափեր ամբողջովին անվճար ծառայություններ են մատուցում»,– ասաց նա։

Ավալյանի խոսքով` նախորդ տարի հանրային լողափերից օգտվել է 120-130 հազար մարդ, ինչը 20 տոկոսով ավելի է 2011 թվականի ցուցանիշից։

«Այս տարի մենք ավելի մեծ թվով հանգստացողների ենք սպասում։ Միայն հուլիսի 7–ին` Վարդավառի օրը, Սևանի հանրային լողափերում հանգստացել է մոտ 8-9 հազար մարդ»,– նշեց նա։

Ավալյանը չբացառեց նաև, որ հանրային լողափերի պահանջարկի բարձրացման և մրցակցության աճի արդյունքում կնվազեն մասնավոր լողափերից օգտվելու գները։

Սևանի հանգստյան սեզոնը բացվել է հուլիսի 1–ից։

Առաջին հանրային լողափերը գործարկվել են Սևանա լճի ափին 2011 թվականի ամռանը։

Սևանա լիճը Եվրոպայի և Ասիայի ամենաբարձր և մեծ լեռնային լճերից մեկն է, գտնվում է Հայկական բարձրավանդակի սրտում՝ 1914 մ բարձրության վրա։ Երկարությամբ՝ հյուսիս-արևմուտքից դեպի հարավ-արևելք, լիճը ձգվում է ավելի քան 70 կմ, իսկ նրա ջրային հայելու մակերեսը հասնում է գրեթե 1500 քառակուսի մետրի։ Սևանա լիճը  խմելու ջրի միակ խոշոր երաշխավորված աղբյուրն է Հայաստանում և խոշորագույնը ողջ Կովկասում: Մինչև 2030թ.-ը լճի մակարադակը կբարձրացվի մինչև օպտիմալ 1903,5 մետրի։--0—