Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+3

«ՏաԹևեր» ճոպանուղին հուլիսին կընդունի 150–հազարերորդ ուղևորին

01.07.2013, 17:55
ՀՀ Սյունիքի մարզում գտնվող «ՏաԹևեր» ճոպանուղին հուլիսին կընդունի 150–հազարերոր ուղևորին, տեղեկացրեց ճոպանուղու տնօրեն Վահան Մելիքսեթյանը։
«ՏաԹևեր» ճոպանուղին հուլիսին կընդունի 150–հազարերորդ ուղևորին
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ Սյունիքի մարզում գտնվող «ՏաԹևեր» ճոպանուղին հուլիսին կընդունի 150–հազարերոր ուղևորին, տեղեկացրեց ճոպանուղու տնօրեն Վահան Մելիքսեթյանը։

«Այսօրվա դրությամբ ճոպանուղի է այցելել մոտ 150 հազար մարդ։ Հարյուր հազարերորդ ուղևորը գրանցվել է 2012թ.–ի հուլիսին, իսկ այս տարվա հուլիսին մենք գրանցում ենք 150–հազարերորդին»,– երկուշաբթի տուրբիզնեսի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման ժամանակ ասաց նա։

Ճոպանուղու տնօրենը տեղեկացրեց, որ տարեկան «Տաթևի դարպասներ» զբոսաշրջային գոտի այցելող զբոսաշրջիկների թիվն ավելանում է 10–14 տոկոսով։

Միաժամանակ ըստ նրա, այցելուների 65 տոկոսը ՀՀ բնակիչներ են, 35 տոկոսը` արտասահմանցի զբոսաշրջիկները։

«ՏաԹևեր» աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղին գործարկվել է 2010 թվականի հոկտեմբերի 16-ին՝ հարյուրավոր հյուրերի և Հայաստանի բարձրագույն ղեկավարության ներկայությամբ։

Ճոպանուղու երկարությունը 5,7 կմ է, նրա ամենաբարձր կետը՝ 330 մետր, մեկ ուղղությամբ ճանապարհը Հալիձոր գյուղից դեպի Տաթևի հայտնի միջնադարյան վանքը կազմում է 11 րոպե։  

Տաթևի ճոպանուղին հոկտեմբերի 23-ին Գինեսի ռեկորդների գրքի վկայական է ստացել՝ պատշոնապես ամրագրելով աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղու կարգավիճակը։

Տաթևի վանքը խոշոր մշակութային կենտրոն է եղել` ձեռագրատնով, գրադարանով և հայտնի միջնադարյան համալսարաններից մեկով։

«Ռուբեն Վարդանյան և Վերոնիկա Զոնաբենդ» հիմնադրամը համախբում է Ռուբեն Վարդանյանի ընտանիքի կողմից իրականացվող ծրագրերը։ –0–