Սանկտ Պետերբուրգը հուսով է Ռուսաստանից դեպի Հայաստան զբոսաշրջիկների թվի աճին
27.04.2012,
11:46
Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Օլգա Կազանցևան հույս է հայտնել, որ Ռուսաստանից դեպի Հայաստան զբոսաշրջիկների հոսքը կավելանա:
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի. /ԱՌԿԱ/. Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Օլգա Կազանցևան հույս է հայտնել, որ Ռուսաստանից դեպի Հայաստան զբոսաշրջիկների հոսքը կավելանա:
Կազանցևայի գլխավորած պատվիրակությունը Երևանում է Սանկտ Պետերբուրգի օրերի շրջանակներում:
«Ես շատ եմ մտահոգված, որ մինչև այժմ չի վերականգնվել զբոսաշրջային հոսքը դեպի Հայաստան, քանի որ բացի այն, որ Հայաստանը հնագույն երկիր է, պատկերացրեք, որ շուտով կնշվի նաև Երևանի 2800-ամյակը»,- ասել է Կազանցևան Երևանի քաղաքապետարանում:
Նա ընդգծեց, որ Հայաստանը, ունենալով անհավանական մշակութային հարստություն, մեծ հնարավորություններ ունի մշակութային և կրթական տուրիզմի զարգացման համար:
«Հուսով ենք, որ արդյունքում Հայաստանում նորմալ տուրիստական շուկան կվերականգնվի: Եվ հուսով ենք, որ այդ շուկան հիմնականում կզբաղեցնեն ռուսները»,- ավելացրեց Կազանցևան: --0--