Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-6

Մասնագետների խումբը Հայաստանում արկածային տուրիզմի նոր երթուղիներ կորոնի

24.03.2015, 13:43
«Աս» (As Tour Club) զբոսաշրջային ընկերության մասնագետների խումբը նոր ծրագիր է նախաձեռնել, որն ուղղված է Հայաստանում արկածային տուրիզմի նոր երթուղիներ և ուղղություններ գտնելուն։
Մասնագետների խումբը Հայաստանում արկածային տուրիզմի նոր երթուղիներ կորոնի
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /ԱՌԿԱ/. «Աս» (As Tour Club) զբոսաշրջային ընկերության մասնագետների խումբը նոր ծրագիր է նախաձեռնել, որն ուղղված է Հայաստանում արկածային տուրիզմի նոր երթուղիներ և ուղղություններ գտնելուն։

«Ծրագիրը կիրականացվի երկրի ամենամեկուսի վայրեր արշավախմբեր կազմակերպելու միջոցով` բացառիկ զբոսաշրջային երթուղիներ ուսումնասիրելու և մշակելու համար, որոնք կհետաքրքրեն արկածների սիրահարներին», - «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ակումբից։

Արշավախմբերի մասնակիցների ուշադրության կենտրոնում կլինեն արկածային տուրիզմի բոլոր գրավիչ ուղղությունները` լեռնագնացություն, լեռնամագլցում, լեռնային արշավներ, արշավներ քարանձավներ, բնապահպանական տուրիզմ, ձիարշավ և հեծանվային արշավներ, ձկնորսություն։

«Հայաստանն իսկական դրախտ է ակտիվ հանգստի սիրահարների համար։  Մեղմ կլիման, ոչ շատ բարդ, շատերին հասանելի երթուղիները, չափազանց գեղեցիկ բնությունը, հին հուշարձանների առատությունը թույլ են տալիս հեշտորեն համատեղել տարբեր տուրիստական ուղղությունները` բնապահպանական, գյուղատնտեսական, արկածային, ուխտագնացություն, պատմամշակութային», - նշել են ակումբից։

Արշավախմբերը կկազմակերպվեն As Tour Club-ի ուժերով և միջոցներով, ակումբի ներկայացուցիչներն արկածային տուրիզմի ոլորտում գործում են 2008 թվականից։  

2012-2014 թվականներին ակումբի անդամները մասնակցել են երեք հայ-ռուսական զբոսաշրջային արշավախմբերի, որոնք կազմակերպել էին Տուրիզմի հայկական ինստիտուտը և Ռուսաստանի տուրիզմի միջազգային ակադեմիան։   

As Tour Club-ը ստեղծվել է 2008 թվականին մի խումբ մասնագետների կողմից` Հայաստանում հանգստի ակտիվ տեսակների և արկածային տուրիզմի զարգացմանն աջակցելու նպատակով։--0--