Рейтинг@Mail.ru
USD
384.19
EUR
450.58
RUB
4.9041
GEL
141.45
2025 թ. հուլիսի 8, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+25

«UR» ավիաընկերության կողմից նախատեսած Էրբիլ-Երևան-Էրբիլ չվերթը չեղարկվել է

10.01.2020, 11:30
«UR» ավիաընկերությունը չեղարկել է Էրբիլ-Երևան-Էրբիլ չվերթը
«UR» ավիաընկերության կողմից նախատեսած Էրբիլ-Երևան-Էրբիլ չվերթը չեղարկվել է

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի. /ԱՌԿԱ/. «UR» ավիաընկերության կողմից հունվարի 12-ին նախատեսած Էրբիլ-Երևան-Էրբիլ չվերթը չեղարկվել է ավիաընկերության նախաձեռնությամբ։ Այս մասին հայտնում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն:

Մինչդեռ, կոմիտեի տեղեկությամբ, հունվարի 10-ի «Armenia Airways» ավիաընկերության Երևան-Թեհրան-Երևան չվերթը կայանալու է ըստ նախատեսված ժամանակացույցի:

«Կոչ ենք անում զերծ մնալ ոչ հավաստի տեղեկատվության տարածումից եւ հետևել մեր պաշտոնական հաղորդագրություններին»,- ասվում է հաղորդագրության մեջ:-0-