Որոնման արդյունքներ
Результаты поиска 1 - 50 of 28645
First | Prev. | 1 2 3 4 5 | Next | Last
Accor-ը և «Տեխնոտունը» կհամագործակցեն՝Հայաստանում առաջին անգամ ներկայացնելով Pullman-ը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Pullman Residences Yerevan & Pullman Living Yerevan-ը շագահործման կհանձնվեն 2027 թվականին․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/ ․ Հյուրընկալության ոլորտի աշխարհահռչակ խմբերից Accor-ը և հայկական «Տեխնոտուն» ընկերությունը կհամագործակցեն՝ Հայաստանում ներկայացնելով Pullman պրեմիում բրենդը։ Համագործակցության պայմանագիրը ստորագրել են Accor խմբի Նոր Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի զարգացման տնօրեն Ֆիլիպ Բոնը և «Տեխնոտուն» ընկերության տնօրեն Տիգրան Մնացականյանը, «Երևանի հյուրընկալության միջազգային ֆորում...
20.12.2024Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում ՀՀ կառավարության բաժնետոմսերի փաթեթը կարող է հանվել IPO–ի․ Փաշինյան
Վարչապետը նաև տեղեկացրեց, որ անցած շաբաթ ԶՊՄԿ-ը պետական բյուջե է վճարել 33 մլրդ 249 մլն դրամ ՝ որպես ՀՀ կառավարության շահաբաժին ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում ՀՀ կառավարության բաժնետոմսերի փաթեթը կարող է հանվել IPO–ի, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին կառավարության նիստի ժամանակ։ 2021 թվականի սեպտեմբերին «Արդյունաբերական ընկերություն» ԲԸ-ն ձեռք է բերել ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի 60%-ը և իր բաժնետոմսերի 25%-ը նվիրաբերել Հայաստանի կառավարությանը։ 2022...
20.12.2024Խմիչքի և ծխախոտի ապօրինի շրջանառության դեպքեր․ ՊԵԿ–ը List.am–ում, Facebook–ում, Tik-Tok–ում և Telegram–ում միջոցառումներ է իրականացրել․ (ՎԻԴԵՈ)
ՊԵԿ–ը առևտրի կետերում, ինչպես նաև List.am, Facebook, Tik-Tok և Telegram հարթակներում այս տարի ձեռնարկել է 48 օպերատիվ-հետախուզական միջոցառում․ ՎԻԴԵՈ ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի բնակչությանը կասկածելի արտադրության ալկոհոլային արտադրանքից զերծ պահելու, անհայտ ծագման ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջաառության դեպքերը բացահայտելու ու կանխելու, ինչպես նաև օրինական դաշտում գործող տնտեսվարողների շահերը պաշտպանելու նպատակով, ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության աշխատակիցները...
20.12.2024Համաճարակաբանը գնահատել է «թեթև Covid»–ի համաճարակի ռիսկը Հայաստանում
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբան Աիդա Հովհաննիսյանը գնահատել է ՀՀ–ում «թեթև Covid» համաճարակի տարածման ռիսկը ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Ռուսաստանում վերջերս սկսված «թեթև Covid-ի համաճարակը» Հայաստանին չի սպառնում և աղետալի հետևանքներ չի ունենա, «Նովոստի–Արմենիան»-ին ասաց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբան Աիդա Հովհաննիսյանը։ Արդեն մի քանի շաբաթ սոցցանցերում գրում են ռուսաստանցիների զանգվածային բողոքների...
20.12.2024Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային հաղորդակցությունը վերաբացելու լուծումը գտնվել է․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ գտնվել է լուծում, թե ինչպես վերաբացել երկաթուղային հաղորդակցությունը, որ լիարժեք ընդունելի լինի թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի համար ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գտնվել է լուծում, թե ինչպես վերաբացել երկաթուղային հաղորդակցությունը, որ լիարժեք ընդունելի լինի թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի համար: «Եվ այդ լուծման առաջարկը գրավոր ձևով փոխանցել ենք Ադրբեջանին ու սպասում ենք նրանց դրական արձագանքին: Երբ այդ արձագանքը լինի, անհրաժեշտ...
19.12.2024Փաշինյանը պատասխանել է Ալիևի մեղադրանքներին ու բացատրել, թե ինչու է Հայաստանը ձեռք բերում ոչ պաշտպանական զենքեր
Փաշինյանը պատասխանել է Ալևի մեղադրանքներին այն մասին, որ Հայաստանը ձեռք է բերում ոչ պաշտպանական զենքեր ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալևի մեղադրանքներին այն մասին, որ Հայաստանը ձեռք է բերում ոչ պաշտպանական զենքեր։ Ալիևը նաև ասում է, որ Հայաստանը չի դիմանա իր հետ սպառազինությունների մրցավազքում։ «Հայաստանը որևէ երկրի հետ սպառազինությունների մրցավազքի մեջ չէ, մենք սպառազինությունները ձեռք ենք բերում բացառապես Հայաստանի սահմանները և...
19.12.2024Դատարանն անվավեր է ճանաչել Երևանում ավտոկայանատեղիների թանկացումը․ քաղաքապետարանը կբողոքարկի որոշումը
ՀՀ վարչական դատարանի կողմից կայացվել է որոշում, որով անվավեր է ճանաչվել Երևանի ավագանու կողմից ընդունված և այս տարվա հունվարի 1-ից Երևանի ավտոկայանատեղիներում կայանելու համար սահմանաված դրույքաչափերը սահմանելու որոշումը ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/ ․ ՀՀ վարչական դատարանի կողմից կայացվել է որոշում, որով Երևանի ավագանու կողմից ընդունված և այս տարվա հունվարի 1-ից Երևանի ավտոկայանատեղիներում կայանելու համար սահմանաված դրույքաչափերը սահմանելու որոշումն անվավեր է ճանաչվել։ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ...
19.12.2024Armenian Airlines–ը դեկտեմբերի 20–ից կվերսկսի չվերթերը մի շարք ուղղություններով
Դեկտեմբերի 20-ից Armenian Airlines-ը վերսկսում է չվերթները՝ սահմանված չվացուցակով ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Դեկտեմբերի 20-ից Armenian Airlines-ը վերսկսում է չվերթները՝ սահմանված չվացուցակով։ Այս մասին նշվում է ավիաընկերության Facebook-յան էջում։ Ավելի վաղ Armenian Airlines-ը հայտարարել էր դեկտեմբերի 9-ից բոլոր ուղղություններով թռիչքները վերսկսելու մասին, սակայն ավելի ուշ հայտարարեց ժամկետի փոփոխության մասին ավիաընկերության ինքնաթիռների պլանային տեխնիկական սպասարկման (C-check) հետաձգման պատճառով։...
19.12.2024Գերարագ ինտերնետից մինչև դամաֆոնային ու անվտանգության համակարգեր. Fnet Telecom (ՎԻԴԵՈ)
15 տարվա պատմություն ունեցող Fnet Telecom-ը ֆիքսված կապի ծառայություններ է մատուցում Հայաստանի 7 մարզերում և Երևանի ամբողջ տարածքում․ ՎԻԴԵՈ ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ 15 տարվա պատմություն ունեցող Fnet Telecom-ը ֆիքսված կապի ծառայություններ է մատուցում Հայաստանի 7 մարզերում և Երևանի ամբողջ տարածքում, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը Ընկերության տրամադրած ծառայությունները բազմազան են՝ գերարագ ինտերնետից մինչև անվտանգության համակարգեր, հեռուստաալիքներ ու դամաֆոնային ծառայություններ:...
19.12.2024Հայաստանը պետք է դադարի լինել second hand ապրանքների արտահանման հիմնական ուղղություն․ Փաշինյան
Նա նշեց, որ դեմ է բոլոր նման դեպքերում որևէ կարգի օգնություն, աջակցություն ստանալուն ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Մենք պետք է բարեգործության մասին այնպիսի օրենք ընդունենք, որ Հայաստանը դադարի second hand ապրանքների արտահանման հիմնական ուղղություն դառնալ, ասաց ՀՀ վարչապետն այսօր կառավարության նիստի ժամանակ։ «Բարեգործության տրամաբանությունից պետք է դուրս գալ։ Մենք պետք է բարեգործության մասին այնպիսի օրենք ընդունենք, որ Հայաստանը դադարի second hand ապրանքների արտահանման հիմնական ուղղություն դառնալ...
19.12.2024Դավիթ Առուշանյանը նշանակվեց Շիրակի մարզպետ
Նախկինում նա եղել է ԱԺ պատգամավոր «Քաղաքացիական պայմանագիր» իշխող խմբակցությունից ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի․/ԱՌԿԱ /․ ՀՀ կառավարությունը հինգշաբթի կայացած նիստում որոշել է Դավիթ Առուշանյանին նշանակել Շիրակի մարզպետի թափուր պաշտոնում։ Նախկինում նա եղել է ԱԺ պատգամավոր «Քաղաքացիական պայմանագիր» իշխող խմբակցությունից։ Հանդիպման ընթացքում բարձրացվել է դեկտեմբերի 8-10-ը Գյումրիում Հայաստանում առաջին փրայմերիզների անցկացման հարցը, ինչի արդյունքում Սարիկ Մինասյանը դարձել է քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար։...
19.12.2024Յունիբանկը ճանաչվել է պրեմիում հաճախորդների համար լավագույն բանկն ԱՊՀ երկրներում
Յունիբանկը դարձել է WEALTH Navigator Awards 2024 մրցանակաբաշխության դափնեկիր ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Յունիբանկը դարձել է WEALTH Navigator Awards 2024 մրցանակաբաշխության դափնեկիր, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը։ Բանկը հաղթող է ճանաչվել «Պրեմիում հաճախորդների լավագույն բանկ ԱՊՀ երկրներում » անվանակարգում: WEALTH Navigator Awards մրցանակաբաշխությունը համախմբում է private banking-ի և wealth management-ի ոլորտի առաջատար ներկայացուցիչներին: Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը...
19.12.2024Շուրջ 14մլն դոլար է ներդրվել «Շիրակ» օդանավակայանի արդիականացման համար
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ն ներդրել է շուրջ 14մլն դոլար «Շիրակ» օդանավակայանի արդիականացման համար ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ն ներդրել է շուրջ 14մլն դոլար «Շիրակ» օդանավակայանի արդիականացման համար։ Այս մասին նշվում է ՀՀ կառավարության մամուլի հաղորդագրության մեջ՝ ներկայացնելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Գյումրու «Շիրակ» օդանավակայան։ Նշվում է, որ արդեն իսկ շահագործվող նոր ժամանման և մեկնման սրահները հնարավորություն կունենան տարեկան...
19.12.2024Բացվեց Յունիբանկի նոր՝ «Դալմա» մասնաճյուղը
Մասնաճյուղն աշխատելու է շաբաթական 7 օր՝ ժամը 12:30-ից մինչև 20:30-ն ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Դալմա Գարդեն Մոլում բացվեց Յունիբանկի «Դալմա» մասնաճյուղը: Նորաբաց մասնաճյուղում ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները՝ հարմարավետ, արագ և ժամանակակից պահանջներին համապատասխան սպասարկում ապահովելու համար, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը։ Մասնաճյուղն աշխատելու է շաբաթական 7 օր՝ ժամը 12:30-ից մինչև 20:30-ն: Հատուկ աշխատանքային գրաֆիկը հնարավորություն է կտա հաճախորդներին այցելել մասնաճյուղ...
18.12.2024Հայաստանի 2025թ․–ի պետբյուջեն պատշաճ կերպով հավասարակշռված է․ ԱՄՀ
Միջնաժամկետ հատվածում աստիճանական հարկաբյուջետային համախմբումը կարևոր կլինի հարկաբյուջետային կայունության պահպանման համար ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ 2025 թվականի բյուջեն պատշաճ կերպով հավասարակշռում է մակրոտնտեսական կայունության պահպանումը և փախստականների ինտեգրման և անվտանգության բարձր ծախսերի հետ կապված առաջնահերթ ծախսերի հասցեագրումը, նշել է ԱՄՀ Կառավարող փոխտնօրեն և նախագահի պաշտոնակատար Բո Լին։ «Միջնաժամկետ հատվածում աստիճանական հարկաբյուջետային համախմբումը կարևոր կլինի հարկաբյուջետային...
18.12.2024ԱՄՀ–ն միջնաժամկետ հեռանկարում կանխատեսում է Հայաստանի տնտեսության աճի դանդաղում
ԱՄՀ–ն կանխատեսում է, որ միջնաժամկետ հեռանկարում Հայաստանի տնտեսության աճի տեմպը կդանդաղի մինչև 4․5 տոկոս՝ թեև կառուցվածքային բարեփոխումների արագացումը կարող է բարձրացնել աճի ներուժը ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ ԱՄՀ–ն կանխատեսում է, որ միջնաժամկետ հեռանկարում Հայաստանի տնտեսության աճի տեմպը կդանդաղի մինչև 4․5 տոկոս՝ թեև կառուցվածքային բարեփոխումների արագացումը կարող է բարձրացնել աճի ներուժը։ «Հայաստանի տնտեսութունը շարունակում է պահպանել դրական հեռանկարը՝ չնայած վերջին տարիների բազմակի ցնցումներին։...
18.12.2024Կոնվերս Բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
Ցուցակված դրամային պարտատոմսերի տարեկան եկամտաբերությունը 9.75% է, իսկ դոլարային պարտատոմսերինը՝ 4.5% ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Կոնվերս բանկի 5 մլրդ ՀՀ դրամ և 5 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում և ներառվել հիմնական Abond ցուցակում: Վերոնշյալ պարտատոմսերով թույլատրվել է հասցեական առևտուրը և Ռեպո գործարքների կնքումը, հաղորդում է Կոնվերս Բանկի մամուլի ծառայությունը։ Բանկում հիշեցրել են, որ մինչև այս տարեվերջ ցուցակված բոլոր, այդ թվում՝ այս պարտատոմսերից...
18.12.20240.5% տոկոսադրույք՝ շինարարական, արտադրական և պահեստային ոլորտների տեխնիկայի ձեռքբերման համար (ՎԻԴԵՈ)
Ակբա Լիզինգն ու «Մետատեկ» ընկերությունը միասին համագործակցում են երկար տարիներ և այսօր այդ համագործակցությունը նոր շունչ է ստանում․ ՎԻԴԵՈ ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Toyota Material Handling ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչ «Մետատեկ» ընկերությունը պահեստային տեխնիկայի, փաթեթավորող սարքավորումների սպասարկման և վաճառքի միակ մասնագիտացված ընկերությունն է Հայաստանում, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։ 2006թ.-ին հիմնադրված ընկերությունը Հայաստանում տեխնիկայի ամենախոշոր ներկրողներից...
18.12.2024Արևելյան հորոսկոպ 2025թ․–ի համար. Օձի տարին՝ փոփոխությունների ժամանակաշրջան
Գալիք 2025 թվականը խոստանում է շատ բարենպաստ լինել ֆինանսների և կարիերայի համար ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Մոտենում է 2025 թվականը, և այն կանցնի Կանաչ փայտե օձի հովանու ներքո։ Ըստ արևելյան (չինական) օրացույցի՝ Օձի տարին կսկսվի 2025 թվականի հունվարի 29-ին և կավարտվի 2026 թվականի փետրվարի 16-ին։ Ավանդաբար արևելքում օձը համարվում էր իմաստության, հնարամտության և ճկունության խորհրդանիշ: Հետևաբար, զարմանալի չէ, որ գալիք տարում հաջողակ կլինեն արևելյան հորոսկոպի այն նշանները, որոնք չեն ընդունում չմտածված...
18.12.2024Նոյեմբերին 466 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է շուրջ 271.4 մլն դրամ
Արձանագրված խախտումներից 29 դեպքով 29 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 1.0 մլն դրամ և ավելի տուգանք՝ ընդհանուր շուրջ 130 մլն դրամի չափով ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի նոյեմբեր ամսվա ընթացքում արձանագրվել են հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 466 դեպք և շուրջ 271.4 մլն դրամի չափով տուգանք։ Արձանագրված խախտումներից 29 դեպքով 29 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 1.0 մլն դրամ և ավելի տուգանք՝ ընդհանուր շուրջ 130 մլն դրամի չափով։...
18.12.2024Գլխավոր դատախազությունը պահանջում է Հաշվեքննիչ պալատի նախկին նախագահ Լևոն Յոլյանից բռնագանձել 6 անշարժ գույք, 1մլրդ 723մլն դրամ
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 2-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը, հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազությունը։ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝...
18.12.2024ՏՏ ենթակաուցվածք ստեղծող երկու ընկերությունների՝ Դալան Տեխնոպարկի և Օվիոյի միջև կնքվեց համագործակցության հուշագիր
Օրերս սկիզբ դրվեց կարևոր համագործակցության, որը միտված է զարգացնել տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքները․ գործընկերության նպատակն է միավորել ջանքերը՝ ստեղծելու լավագույն աշխատանքային պայմաններ ՏՏ ոլորտի համար ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Օրերս սկիզբ դրվեց կարևոր համագործակցության, որը միտված է զարգացնել տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքները․ գործընկերության նպատակն է միավորել ջանքերը՝ ստեղծելու լավագույն աշխատանքային պայմաններ ՏՏ ոլորտի համար, հաղորդում է Օվիո ընկերության մամուլի...
17.12.2024Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանն ընտրվել է BACEE-ի հոգաբարձուների խորհրդի անդամ
Այս նշանակալից իրադարձությունը հստակ արտացոլում է Կոնվերս Բանկի հանձնառությունը՝ նպաստելու տարածաշրջանային համագործակցությանը, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ֆինանսական ոլորտի զարգացմանը ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Կոնվերս Բանկը հպարտությամբ հայտնում է, որ Բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանն ընտրվել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բանկերի ասոցիացիայի (BACEE) հոգաբարձուների խորհրդի անդամ, հաղորդում է Կոնվերս Բանկի մամուլի ծառայությունը։ Այս նշանակալից...
17.12.2024Հայաստանը գերում է բրիտանացիներին․ Express–ը խորհուրդ է տալիս երկիրը սուրբծննդյան հանգստի համար
Բրիտանական Express հրատարակությունը Հայաստանն անվանել է Մեծ Բրիտանիայի բնակիչների համար ճամփորդական հիանալի վայր, հատկապես Սուրբծննդյան շրջանում ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Բրիտանական Express հրատարակությունը Հայաստանն անվանել է Մեծ Բրիտանիայի բնակիչների համար ճամփորդական հիանալի վայր, հատկապես Սուրբծննդյան շրջանում։ «Այս երկիրը մեծ ժողովրդականություն է վայելում: Այն ոչ շատ զբոսաշրջիկներ են այցելում, ուստի հիմա այցելելու ժամանակն է: Հայաստանը հայտնի է իր հարուստ պատմությամբ, մշակույթով և բնական...
17.12.2024Շուրջ 97մլն դրամ, 6 անշարժ գույք․ գլխավոր դատախազությունը պահանջում է ԶՈւ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանից բռնագանձել անշարժ գույք և դրամական միջոցներ
Գլխավոր դատախազությունը ԶՈւ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանից և նրան փոխկապակցված անձանցից պահանջում է բռնագանձել 6 անշարժ գույք և շուրջ 97մլն դրամ ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/ ․ Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 6-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը, հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազությունը։ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝...
17.12.2024Հայաստանի 6 մարզերում ուժեղ քամի է սպասվում, պոռթկումները՝ մինչև 25-30մ/վ
Հիդրոմետից զգուշացնում են ուժեղ քամու մասին՝ մինչև 25-30մ/վ ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Դեկտեմբերի 18-ին Լոռիում, Տավուշում, Արագածոտնում, Գեղարքունիքում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում, պոռթկումները մինչև 25-30մ/վ, Շիրակում, Կոտայքում և Վայոց ձորում՝ 5-20մ/վ, զգուշացնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Արարատյան դաշտում և Երևանում ուժեղ քամիներ չեն կանխատեսվում։
17.12.2024ՊԵԿ տեղեկատվական մի քանի համակարգեր դեկտեմբերի 31-ից հունվարի 5-ը հասանելի չեն լինելու
Հարկային օրենսգրքի փոփոխություններով պայմանավորված 2025 թվականի հունվարի 1-ից գործարկվելու է հարկային պարտավորությունների հաշվառման նոր՝ անձնական հաշվի քարտի համակարգը ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Պետական եկամուտների կոմիտեն հարկ վճարողներին տեղեկացնում է, որ Հարկային օրենսգրքի փոփոխություններով պայմանավորված 2025 թվականի հունվարի 1-ից գործարկվելու է հարկային պարտավորությունների հաշվառման նոր՝ անձնական հաշվի քարտի համակարգը։ Ինչ հնարավորություններ կապահովի նոր համակարգը Նոր անձնական հաշվի քարտի...
17.12.20248–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
8 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ 8–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։ «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ դեկտեմբերի 17-ին ժամը 10:30-18:00-ն կդադարեցվի Զ.Անդրանիկի Թաղ. 100-191. Իսակովի 20/2-40/4 շենքերի ջրամատակարարումը: «Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում...
17.12.2024Այսօրվանից երթևեկության փոփոխություն է նախատեսված Երևանի կենտրոնի փողոցներից մեկում
Դեկտեմբերի 17-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի կենտրոնի փողոցներից մեկում ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Դեկտեմբերի 17-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Հանրապետության փողոցում: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Մասնավորապես՝ Հանրապետության փողոցում երթևեկությունը կկազմակերպվի 2 երթևեկելի գոտիներով` նախկին 3-ի փոխարեն:
17.12.2024Հայաստանն ու Իրանի Սպահան քաղաքը քննարկում են համագործակցությունը ոսկերչական ոլորտում
էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը դեկտեմբերի 16-ին ընդունել է ԻԻՀ Սպահան քաղաքի ոսկու և ոսկերչական իրերի արտահանման կոնսորցիումի գործադիր տնօրենին ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը դեկտեմբերի 16-ին ընդունել է ԻԻՀ Սպահան քաղաքի ոսկու և ոսկերչական իրերի արտահանման կոնսորցիումի գործադիր տնօրեն, Սպահան նահանգի Ոսկու, ոսկերչական իրերի, արծաթի և թանկարժեք քարերի արտահանողների և արտադրողների ասոցիացիայի տնօրենների խորհրդի նախագահ Մոհսեն Թալայ Մինայիի...
17.12.2024Կոնվերս Բանկը ներառվել է ՎԶԵԲ Հաստատող բանկերի ցանկում
Կոնվերս Բանկն այսուհետ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Առևտրի խթանման ծրագրի շրջանակներում հանդես է գալիս նաև որպես Հաստատող բանկ ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Ուրախությամբ հայտնում ենք, որ Կոնվերս Բանկն այսուհետ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Առևտրի խթանման ծրագրի (TFP) շրջանակներում հանդես է գալիս նաև որպես Հաստատող բանկ, հաղորդում է Կոնվերս Բանկի մամուլի ծառայությունը։ Համապատասխան պայմանագիրը ՎԶԵԲ-ի և Կոնվերս Բանկի միջև ստորագրվել է 14.11.2024թ.-ին: Կոնվերս Բանկի...
16.12.2024Պապիկյանը Ֆրանսիայի նախագահի ռազմական գծով խորհրդականի հետ քննարկել է պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցեր
Մանրամասն անդրադարձ է կատարվել համագործակցության բոլոր ոլորտներին՝ ռազմական կրթություն, վարժական ծրագրեր, խորհրդատվություն, ռազմատեխնիկական հարցեր ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 16-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահի ռազմական գծով խորհրդական, հատուկ ռազմական շտաբի ղեկավար, բանակի գեներալ Ֆաբիեն Մանդոնի հետ, հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Հանդիպմանը ներկա էր նաև Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր...
16.12.2024Ավինյանը հանձնարարել է երկու ամսում մշակել Երևանի օդի մաքրմանն ուղղված քառամյա ծրագիր
Երևանցիները կանոնավոր կերպով բարձրաձայնում են օդի աղտոտվածության խնդիրը ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարեց մշակել քառամյա ծրագիր, որն ուղղված է Երևանում օդի մաքրմանը։ Նրա խոսքով, երևանցիները կանոնավոր կերպով բարձրաձայնում են օդի աղտոտվածության խնդիրը։ «Մեր նախընտրական ծրագրում խոստում էինք տվել, որ ամբողջ քաղաքում համապատասխան սարքեր կտեղադրենք, ու փաստացի մեր իսկ կայքում տեղադրված է 149 օդի որակի չափից սարքերից ստացվող տեղեկատվությունը՝ օնլայն ռեժիմում:...
16.12.2024Հայաստանը զբաղեցնում է 4–րդ տեղը այն երկրների շրջանում, որտեղ ռուսները մտադիր են հագստանալ Ամանորին
Ռուսաստանցիների շրջանում Ամանորյա տոների ամենասիրված ուղղությունների ցանկում Հայաստանը զբաղեցրել է 4-րդ տեղը ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Ավիատոմսերի ձեռքբերման Aviasales ծառայության ուսումնասիրության արդյունքներով, ռուսաստանցիների շրջանում Ամանորյա տոների ամենասիրված ուղղությունների ցանկում Հայաստանը զբաղեցրել է 4-րդ տեղը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Ամանորյա տոներին Հայաստանին բաժին է ընկել ավիատոմսերի գնման 7%-ը։ Այս ցուցանիշով Հայաստանից առաջ են միայն Թաիլանդը (11%), Ուզբեկստանը (10%), Թուրքիան (8%)։...
16.12.2024ԵԱԶԲ–ն ակնկալում է, որ Հայաստանում վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցման ցիկլը կավարտվի 2025թ․–ի առաջին եռամսյակում
Եվրասիական զարգացման բանկն (ԵԱԶԲ) ակնկալում է Հայաստանում վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցման ցիկլի ավարտը 2025 թվականի առաջին կիսամյակում, քանի որ գնաճը մոտենում է ՀՀ Կենտրոնական բանկի թիրախային միջակայքին (3+/-1%) ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Եվրասիական զարգացման բանկն (ԵԱԶԲ) ակնկալում է Հայաստանում վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցման ցիկլի ավարտը 2025 թվականի առաջին կիսամյակում, քանի որ գնաճը մոտենում է ՀՀ Կենտրոնական բանկի թիրախային միջակայքին (3+/-1%)։ «ՀՀ Կենտրոնական բանկը դեկտեմբերի...
16.12.2024Հայաստանի արդյունաբերական ներուժը ԵԱՏՄ-ում զարգացման մեծ հեռանկարներ ունի
Նրա խոսքով՝ ֆինանսական աջակցության մեխանիզմի արդյունավետ իրականացման համար Հայաստանն աջակցում է միջազգային ֆինանսական կազմակերպությունների ցանկն ընդլայնելու և հայտերի քննարկման ժամկետների օպտիմալացման առաջարկներին ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/. Հայաստանի արդյունաբերական ներուժը, այդ թվում՝ ոսկերչության և դեղագործական արդյունաբերությունը, ինչպես նաև ագրովերամշակման ոլորտն ունի զարգացման զգալի հեռանկարներ անդամ գործընկերների երկրների հետ համագործակցության շրջանակում, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը...
13.12.2024Starlink-ը Հայաստանում գործունեություն ծավալելու լիցենզիա է ստացել
Իլոն Մասկի Starlink-ը ստացել է Հայաստանում գործունեություն ծավալելու արտոնագիր ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/. ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը հայտնել է, որ դեկտեմբերի 4-ի և դեկտեմբերի 13-ի՝ ՀԾԿՀ-ում կայացած նիստերի որոշումներով՝ բավարարվել են ՀՀ տարածքում «ՍՏԱՐԼԻՆԿ ԷՅԷՄ» ՍՊ ընկերության հայտերը՝ 1. Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շահագործման լիցենզիայի թույտվություն տրամադրելու վերաբերյալ: 2. Արբանյակային կապի գլոբալ համակարգերով շահագործվող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի...
13.12.2024Հայաստանի տարբեր շրջաններից հնարավոր կլինի հետևել առատ ասուպային հոսքի
Այս օրերին դիտվում է տարվա առատ հոսքերից վերջինը` Գեմինիդների ասուպային հոսքը ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Այսօր գիշերային երկնքում կդիտվի Գեմինիդների ասուպային առատ հոսք, հայտնում է Բյուրականի աստղադիտարանը։ Երկիրն՝ Արեգակի շուրջն իր տարեկան պտույտի ժամանակ, անցնում է մի շարք երկնաքարերի կույտերի միջով, որոնք թափանցելով Երկրի մթնոլորտ այրվում են և «ընկնող աստղեր» հիշեցնող հետքեր թողնում։ Այս երևույթները հայտնի են «աստղաթափ» կամ «աստղային անձրև» անվանումներով։ Այս օրերին դիտվում է տարվա առատ...
13.12.2024ՄՊՀ-ն ավելի քան 1 մլրդ դրամով տուգանել է բենզին իրացնող 4 խոշոր ընկերությունների
Ընկերությունները տուգանվել են բենզինի իրացման ոլորտում հակամրցակցային համաձայնության համար ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2024 թվականի դեկտեմբերի 10-ին «Սի Փի Էս Էներջի Գրուպ», «Ֆլեշ», «Մեգա Թրեյդ» ընկերությունների, ««Մաքս Օիլ» ու «Կամօյլ» ընկերություններ» անձանց խմբի նկատմամբ կիրառել է համապատասխանաբար 392 484 000, 324 110 000, 206 223 000 և 155 546 000 ՀՀ դրամի չափով տուգանք՝ բենզինի իրացման ոլորտում հակամրցակցային համաձայնության համար, հաղորդում է գերատեսչության...
13.12.2024Ակբա բանկը 50 միլիոն դոլար կուղղի ՄՓՄՁ-ների զարգացմանը (ՎԻԴԵՈ)
Ակբա բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի նոր համագործակցության արդյունքում Ակբան 50 միլիոն դոլար կուղղի Հայաստանում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը, զարգացմանը․ ՎԻԴԵՈ ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Ակբա բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) նոր համագործակցության արդյունքում Ակբան 50 միլիոն դոլար կուղղի Հայաստանում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը, զարգացմանը, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։ Նոր համագործակցությամբ IFC-ն կկիսի...
13.12.2024Ռուսաստանն ինքն է հեռանում այս տարածաշրջանից. Ռուբինյան
ՀՀ իշխանությունները չեն ցանկանում ՌԴ-ին դուրս մղել Հարավային Կովկասից, նա ինքն է լքում տարածաշրջանը. Ռուբինյանը ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/. Հայաստանի իշխանությունները չեն ցանկանում Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից, Ռուսաստանն ինքն է լքում տարածաշրջանը։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, Թուրքիայի հետ բանակցություններում հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը։ Նա նշել է, որ Հայաստանի ընդդիմության հայտարարությունները, թե Հայաստանի իշխանությունները ցանկանում են, որ Ռուսաստանը հեռանա և...
13.12.2024Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։ Այսօր Մոսկվայում վարչապետ Փաշինյանի նախագահությամբ տեղի է ունենալու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը:
13.12.2024Փաշինյանը Սարիկ Մինասյանին նշանակել է Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար
Դավիթ Առուշանյանի թեկնածությունը կառաջադրվի Շիրակի մարզպետի պաշտոնում ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի./ԱՌԿԱ/ . Մեր բոլոր թեկնածուների ներկայությամբ Սարիկ Մինասյանին նշանակեցի Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար, նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-յան իր էջում։ «Դավիթ Առուշանյանի թեկնածությունը կառաջադրեմ Շիրակի մարզպետի պաշտոնում», - նշել է Փաշինյանը։
13.12.2024ԱԱԾ․ տվյալներ են ստացվել Հայաստան-Թուրքիա սահմանի ապօրինի հատման հավանական փորձի վերաբերյալ
ԱԱԾ-ն տվյալներ է ստացել Հայաստան-Թուրքիա սահմանի ապօրինի հատման հավանական փորձի վերաբերյալ ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ ԱԱԾ-ում տվյալներ են ստացվել ս.թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 03:20-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության պետական սահմանի Արարատի մարզի Ռանչպար բնակավայրի հատվածում ՀՀ պետական սահմանի ապօրինի հատման հավանական փորձի վերաբերյալ, որի ստուգման կապակցությամբ ներկայումս իրականացվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Այս մասին հայտնում է ՀՀ...
12.12.2024Երևանի կենտրոնում երթևեկության փոփոխություն է նախատեսված
Երթևեկի կազմակերպման փոփոխություն՝ Երևանի կենտրոնում ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Դեկտեմբերի 14-ից Երևանի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Մասնավորապես նշված խաչմերուկում տեղադրված 3.1՝ «Մուտքն արգելվում է», 3.18.1՝ «Աջ շրջադարձն արգելվում է» ճանապարհային նշանները և 8.5.4՝ «Գործողության ժամանակ (11.00−24.00)» ցուցանակը ժամանակավորապես կփակվեն ծածկոցներով:
12.12.2024Նիկոլ Փաշինյանը և Ալեն Բերսեն քննարկել են Հայաստան-ԵԽ գործընկերությանը վերաբերող հարցեր
Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցեր ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ։ Այս մասին տեղեկանում ենք վարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրությունից։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵԽ գործընկերությանը, ինչպես նաև տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների ընթացքին:
12.12.2024Ստորագրվել է Հայաստան-Իտալիա պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագիրը
Ծրագիրն ընդգրկում է մի շարք միջոցառումներ փորձի փոխանակման, տարբեր ուղղություններով պատրաստության, ռազմական կրթության և այլ ոլորտներում ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Դեկտեմբերի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի են ունեցել Հայաստան-Իտալիա պաշտպանական հերթական խորհրդակցությունները՝ ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի և Իտալիայի ԶՈՒ ԳՇ միջազգային համագործակցության վարչության պետ, գնդապետ Մատտիա Զուզզիի գլխավորությամբ, հաղորդում է ՀՀ պաշտպանության...
12.12.2024Դամասկոսում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմը և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսն աշխատանքն այս պահին շարունակում են Բեյրութից. ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն հետևում է Սիրիայում զարգացումներին. գործում են թեժ գծի հեռախոսահամարներ ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի․/ ԱՌԿԱ /. Հայաստանի ԱԳՆ հետևում է Սիրիայում զարգացումներին, հայտնում են գերատեսչությունից։ Դամասկոսում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմը և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսն աշխատանքն այս պահին շարունակում են Բեյրութից: Նախապես տրամադրված երկու թեժ գծերը շարունակում են գործել (Հալեպում գլխ. հյուպատոսություն՝ +963960003622, Բեյրութում դեսպանություն՝ +96176447205): Հեռախոսային կապի խնդիր լինելու...
12.12.2024ՎՏԲ-ն և Տրետյակովյան պատկերասրահը 1000 բացիկ են ուղարկում աշխարհի առաջատար թանգարաններին և ԶԼՄ-ներին
ՎՏԲ-ն և Պետական Տրետյակովյան պատկերասրահը մեկնարկել են արշավ՝ նվիրված «Передвижники» ցուցահանդեսին և Մոսկվայի Կադաշևսկայա ափին գտնվող թանգարանի նոր մասնաշենքի բացմանը ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/. Երկարաժամկետ գործընկերներ ՎՏԲ-ն և Պետական Տրետյակովյան պատկերասրահը մեկնարկել են արշավ՝ նվիրված «Передвижники» ցուցահանդեսին և Մոսկվայի Կադաշևսկայա ափին գտնվող թանգարանի նոր մասնաշենքի բացմանը: Թվով հազար Հիշատակի բացիկներ կուղարկվեն 52 երկրներ, այդ թվում՝ Հայաստան, 500 առաջատար գեղարվեստական պատկերասրահներ...
12.12.2024Armenian Airlines-ը հայտնել է թռիչքների նոր չվացուցակի մասին
Armenian Airlines-ը` թռիչքների վերսկսման չվացուցակի փոփոխությունների մասին ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/. Armenian Airlines-ը տեղեկացնում է թռիչքների վերսկսման չվացուցակի փոփոխությունների մասին: «Հարգելի՛ ուղևորներ, Armenian Airlines-ը տեղեկացնում է ավիաընկերության օդանավի պլանային տեխնիկական աշխատանքների կատարման (C-check) ուշացման պատճառով թռիչքների վերսկսման ժամկետի փոփոխության մասին։ Ավիաընկերությունը չեղարկված թռիչքների ուղևորներին առաջարկում է տոմսի արժեքի ամբողջական փոխհատուցում,...
12.12.2024Результаты поиска 1 - 50 of 28645
First | Prev. | 1 2 3 4 5 | Next | Last
Դասավորել ըստ համապատասխանության | Դասավորված է ըստ ամսաթվի