ԶԼՄ-ներ. պետական աջակցությունն ընդդեմ ոչ պրոֆեսիոնալիզմի
20.04.2012,
19:02
Վերջերս ռուսական լրատվական գործակալությունները տեղեկություն էին տարածել այն մասին, որ ռուսական զանգվածային լրատվամիջոցներին պետական աջակցություն է ցուցաբերվելու:

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի. /ԱՌԿԱ/. Վերջերս ռուսական լրատվական գործակալությունները տեղեկություն էին տարածել այն մասին, որ ռուսական զանգվածային լրատվամիջոցներին պետական աջակցություն է ցուցաբերվելու:
Ընդ որում, պետական աջակցություն ստանալու ընտրությանը կարող են մասնակցել միայն ոչ պետական ԶԼՄ-ները: Այդպիսով Ռուսաստանը՝ այդքան մեծ լսարան և նման հսկայական գովազդային շուկա ունեցող երկիրը, հայտնում է որակյալ մեդիաները զարգացնելու և աջակցելու անհրաժեշտության մասին: Աշխարհի ամենահարուստ և արագ զարգացող երկրներից մեկում ԶԼՄ-ներին ընդառաջելու այդ քայլը ոչ միայն ընդօրինակման է արժանի, այլ մտածելու առիթ է տալիս:
Ամենից առաջ հարկ է պարզել, Հայաստանին պե՞տք են որակյալ անկախ լրատվամիջոցներ, որոնք պետք է աջակցություն ստանան պետական մակարդակով:
Այսօր հայ հասարակության մեջ հաճախ են քննադատում հայրենական լրագրությանը «դեղին մամուլ» լինելու, ոչ պրոֆեսիոնալիզմի, վարձու լինելու համար: Սակայն շատ քչերին է անհանգստացնում այն հարցը, թե ինչ պայմաններում են ստիպված լինում աշխատել նրանցից շատերը: Հայաստանում պրոֆեսիոնալ մեդիայի զարգացման համար անհրաժեշտ պայմաններ չկան, չկա գովազդի իրական շուկա, չկան պրոֆեսիոնալ կադրեր: Հայաստանում ԶԼՄ-ները բիզնես չդարձան, այստեղ դրանք հիմնականում քարոզչության գործիք են: Սակայն միայն քարոզչությունը քանդում է որակյալ լրագրության հիմքերը:
Առաջին, երկրորդ և հաջորդ սերունդների բարեփոխումներ անցկացնել ցանկացող զարգացող երկրների կառավարությունները պետք է պետական աջակցություն ցուցաբերեն անկախ լրատվամիջոցներին: Այլապես ո՞վ է հասարակությանը տեղեկացնելու այդ բոլոր բարեփոխումների մասին:
Հայաստանում նման աջակցության օրինակներից մեկը պետության կողմից ԶԼՄ-ներին 10 տարի ժամկետով և անհատույց օգտագործման իրավունքով տարածքների հատկացումն էր: Տասը տարի առաջ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորած կառավարության քաղաքական կամքը օգնեց լրատվամիջոցներից շատերին ամրապնդվել, խնայած գումարներն ուղղել լրատվամիջոցի զարգացմանը:
2012թ.-ի մայիսի 1-ին ավարտվում է նշված ԶԼՄ-ների տարածքի վարձակալության ժամկետը: Թե այդ կապակցությամբ ինչ կձեռնարկի կառավարությունը, դեռ պարզ չէ: Սակայն այդ հարցի լուծումից պարզ կդառնա պետության դիրքորոշումն ու վերաբերմունքը Հայաստանում որակյալ, պրոֆեսիոնալ լրագրության կայացման նկատմամբ: -0-
«ԱՌԿԱ» գործակալության խմբագրություն