Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 21, ուրբաթ
եղանակը
Երևանում
+11

2023 թ․ դեկտեմբերին 598 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքը կազմել է 174.6 մլն դրամ

18.01.2024, 11:21
Արձանագրված խախտումներից 7 դեպքով 7 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 1.0 մլն դրամ և ավելի տուգանք՝ ընդհանուր 27.87 մլն դրամի չափով
2023 թ․ դեկտեմբերին 598 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքը կազմել է 174.6 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի․/ԱՌԿԱ/․ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2023 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 598 դեպք և արձանագրվել է 174.6 մլն դրամ տուգանք։ Արձանագրված խախտումներից 7 դեպքով 7 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 1.0 մլն դրամ և ավելի տուգանք՝ ընդհանուր 27.87 մլն դրամի չափով:

Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման դեպքերով 1.0 մլն դրամ և ավելի տուգանք արձանագրվել է հետևյալ ոլորտներում.

  • հագուստի, կոշիկի և գործվածքների առևտրի ոլորտում 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով արձանագրվել է 6․56 մլն դրամ տուգանք
  • հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 6․77 մլն դրամ տուգանք
  • մթերային խանութում 3 հարկ վճարողի մոտ 3 դեպքով արձանագրվել է 11․97 մլն դրամ տուգանք
  • տնտեսական ապրանքերի ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 2․55 մլն դրամ տուգանք
2023 թ. դեկտեմբերին ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված և 1 մլն դրամ և ավելի գումարով տուգանված հարկ վճարողների անվանական ցանկը՝ ըստ ոլորտների առավել մանրամասն տեղեկատվությամբ՝ այստեղ:

2023 թ. դեկտեմբերին ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված 598 հարկ վճարողի ցանկը՝ գործունեության համապատասխան օբյեկտների լուսանկարներով՝ այստեղ։-0-