Рейтинг@Mail.ru
USD
381.82
EUR
444.21
RUB
4.9178
GEL
141.6
2025 թ. դեկտեմբերի 11, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+4

ԱԳԲԱ Լիզինգը և «Ավանգարդ Մոթորս»-ը հանդես են գալիս բացառիկ առաջարկով

18.12.2019, 12:05
Ամփոփելով «Հաշվի, առ» արշավը, ԱԳԲԱ Լիզինգն ու «Ավանգարդ Մոթորս»-ն այժմ էլ ներկայացնում են ևս մեկ բացառիկ առաջարկ
ԱԳԲԱ Լիզինգը և «Ավանգարդ Մոթորս»-ը հանդես են գալիս բացառիկ առաջարկով

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Ամփոփելով «Հաշվի, առ» արշավը, ԱԳԲԱ Լիզինգն ու «Ավանգարդ Մոթորս»-ն այժմ էլ ներկայացնում են ևս մեկ բացառիկ առաջարկ: Մինչև տարեվերջ ԱԳԲԱ Լիզինգի միջոցով «Ավանգարդ Մոթորս»-ի ողջ մոդելային շարքից ձեռք բերելով որևէ ավտոմեքենա, հնարավորություն կընձեռվի օգտվելու հետևյալ պայմաններից՝ տարեկան տոկոսադրույք՝ 0,01% (եվրոյի դեպքում), կանխավճար` 10%, միջնորդավճար՝ 1%, ԿԱՍԿՈ ապահովագրություն՝ 2,5-2,75%, 2 տարի մարման ժամկետ, լրացուցիչ այլ վճարների բացակայություն, հաղորդում է ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ մամուլի ծառայությունը:

«2019 թվականին մեր և «Ավանգարդ Մոթորս»-ի համագործակցության արդյունքում լիզինգով տրամադրված ավտոմեքենաների ընդհանուր գումարը կազմել է մոտ 4 միլիարդ դրամ: Գրանցված արդյունքը տպավորիչ է և մենք որոշեցինք այսքանով չսահմանափակվել: Մշակեցինք ևս մեկ առաջարկ, որի շնորհիվ մեր գործընկերները հնարավորություն կստանան մինչև տարեվերջ «Ավանգարդ Մոթորս»-ի ողջ մոդելային շարքից ավտոմեքենա ձեռք բերել հայաստանյան լիզինգային շուկայի համար աննախադեպ պայմաններով: Հույս ունեմ, որ մեր այս նոր առաջարկը նույնպես լայն արձագանք կստանա»,-իր խոսքում նշել է ԱԳԲԱ Լիզինգի գլխավոր տնօրեն Աղասի Գասպարյանը:

ԱԳԲԱ Լիզինգն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ֆինանսական խմբի անդամ է: Ընկերությունը  ՀՀ-ում լիզինգային շուկայի բացարձակ առաջատարն է:

«ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ–ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: 2006թ. սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբը դարձավ բանկի ամենախոշոր փայատերը` նշանակալի ֆինանսական ներդրում իրականացնելով բանկի կապիտալում:–0–