Рейтинг@Mail.ru
USD
376.82
EUR
443.25
RUB
4.9008
GEL
140.9
2026 թ. փետրվարի 23, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+6

Յունիբանկը նոր մասնաճյուղ է բացել Մալաթիա-Սեբաստիա համայնքում

17.01.2025, 17:37
Յունիբանկի «Զորավար Անդրանիկ» մասնաճյուղը սկսել է հաճախորդների սպասարկումը
Յունիբանկը նոր մասնաճյուղ է բացել Մալաթիա-Սեբաստիա համայնքում

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի․/ԱՌԿԱ/․ Յունիբանկի «Զորավար Անդրանիկ» մասնաճյուղը սկսել է հաճախորդների սպասարկումը, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը։

Հաշվի առնելով հաճախորդների թվի աճը և բանկային ծառայությունների հանդեպ մեծ պահանջարկը Յունիբանկը որոշում կայացրեց Մալաթիա-Սեբաստիա համայնքում բացել ևս մեկ մասնաճյուղ՝ արագ և որակյալ սպասարկում ապահովելու համար: Նորաբաց մասնաճյուղը մասնագիտացված է ֆիզիկական անձանց սպասարկման և վարկավորման ուղղությամբ:

Մասնաճյուղում առկա է նաև վճարային տերմինալ հաշվի համալրում, վարկի մարում կամ տարբեր ծառայությունների դիմաց վճարումներ իրականացնելու համար:

«Զորավար Անդրանիկ» մասնաճյուղի հասցեն է Երևան, Մալաթիա-Սեբաստիա համայնք, Անդրանիկի 108/11 և 108/9: