Նորագավիթի էստակադայի շինարարությունը կարժենա 1,3 մլրդ դրամ, մեկնարկի համար անհրաժեշտ է մինչև 400 մլն դրամ
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի․/ԱՌԿԱ/․ Արտաշատի խճուղի–Մ2 Հյուսիս–Հարավ միջպետական ճանապարհը՝ Հ8–Նորագավթի 1-ին փողոցին կապող տրանսպորտային հանգույցի կառուցման ծրագիրը 2026 թվականին մեկնարկելու համար անհրաժեշտ կլինի մինչև 400 մլն դրամ ֆինանսավորում, հայտնել է Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ-ի տնօրեն Անետա Բաբայանը։
«Ծրագրի շրջանակներում մրցութային գործընթացներն ավարտվել են, ընտրված են տեխիկական հսկողության և շինարարական աշխատանքների իրականացման կազմակերպությունները. մեկի մասով պայմանգիը կնքված է, մյուսի մասով` գտնվում է կնքման փուլում», - ասաց Բաբայանը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։
Նա հայտնեց, որ ընդհանուր առմամբ ծրագրի ներդրումային ծախսը մրցույթների արդյունքներով մոտ 1.3 մլրդ դրամ է։
«Մենք արդեն իսկ նախապատրաստել ենք անհրաժեշտ փաստաթղթերը և ֆինանսական վարչության հետ համատեղ քննարկել ենք, աշխատում ենք։ Այսօրևեթ կփոխանցենք ֆինանսական վարչությանը, որպեսզի դիմենք կառավարությանը ֆինանավորման նպատակով։ Ֆինանսավորումը հատկացվելուն պես շինարարական աշխատանքները կարող են մեկնարկել», - նշեց Բաբայանը։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ ընդգծեց, որ էստակադայի կառուցման համար արդեն կա հաղթող շինարար և հաղթող տեխհսկող, իսկ ֆինսանսավորումից և համաձայնագրեըի կնքումից հետո կսկսվեն աշխատանքները։