Рейтинг@Mail.ru
USD
389.28
EUR
442.38
RUB
4.8166
GEL
141.87
2025 թ. մայիսի 8, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+24

Արագ հասանելիություն 25 հազար ներդրումային գործիքների նկատմամբ․ Ամերիաբանկի MyInvest հարթակը՝ երևանյան DigiTecExpo-24–ում

05.10.2024, 07:26
Ուրբաթ Երևանում մեկնարկած DigiTecExpo-24–ի շրջանակում Ամերիաբանկը ներկայացրել է նոր պրոդուկտ՝ MyInvest ներդրումային հարթակ
Արագ հասանելիություն 25 հազար ներդրումային գործիքների նկատմամբ․ Ամերիաբանկի MyInvest հարթակը՝ երևանյան DigiTecExpo-24–ում

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Ուրբաթ Երևանում մեկնարկած DigiTecExpo-24–ի շրջանակում Ամերիաբանկը ներկայացրել է նոր պրոդուկտ՝ MyInvest ներդրումային հարթակ։

«Սա թվային ներդրումային հարթակ է MyAmeria հավելվածում, որը թույլ է տալիս շատ արագ հասանելիություն ստանալ տարբեր ներդրումային գործիքների նկատմամբ՝ ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան», - ասաց Ամերիաբանկի Արտարժութային և բրոքերային գործառնությունների գծով համատնօրեն Դիանա Հակոբյանը ՝ ներկայացնելով MyInvest հարթակը:

Նա ասաց, որ հարթակը հասանելի է դարձնում ավելի քան 25 հազար գործիքներ աշխարհի 30 երկրներից։

_25_myinvest_digitecexpo_24_ - рис.1

«Ցանկացած ներդրող կարող է գտնել այնպիսի գործիք, որը համապատասխանում է իր ռիսկայնության մակարդակին։ Կան և պարտատոմսեր, որոնք ցածր ռիսկային ակտիվներ են, և բաժնետոմսեր, և ներդրումային հիմնադրամներ, որոնք ավելի ռիսկային գործիքներ են», - ասաց համատնօրենը:

Նա ընդգծեց, որ հարթակի առավելություններից մեկն այն է, որ հաճախորդներն իրենց աշխատանքային ժամերին կարող են առևտուր անել միջազգային շուկաներում, նույնիսկ եթե Հայաստանում աշխատանքային օրն արդեն ավարտվել է։  

Համատնօրենն ասաց, որ վերջին երկու տարիների ընթացքում բրոքերային հաճախորդների թիվն աճել է 10 անգամ։ 

Հակոբյանը տեղեկացրեց նաև, որ հարթակում տեղաբաշխվում են ոչ միայն Ամերիաբանկի, այլ նաև այլ ընկերությունների պարտատոմսերը, և հավելեց, որ վերջերս տեղաբաշխվել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 60 մլն դրամի պարտատոմսերը երկու տրանշով, որոնց մոտ 20%-ն իրացվել է MyInvest-ի հարթակի միջոցով։