Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 14, շաբաթ
եղանակը
Երևանում
+23

ԱՄՆ դեսպանատունն անցնում է հարցազրույցների նշանակման նոր առցանց համակարգի

07.05.2025, 14:38
ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատունը փոխում է հարցազրույցների նշանակման և փաստաթղթերի ներկայացման համակարգը
ԱՄՆ դեսպանատունն անցնում է հարցազրույցների նշանակման նոր առցանց համակարգի

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի․/ԱՌԿԱ/․ Երևանում Միացյալ Նահանգների դեսպանատունը մայիսի 30-ից անցնում է ներգաղթային և ոչ ներգաղթային դիմումների համար հարցազրույցի նշանակման և պահանջվող փաստաթղթերի ներկայացման նոր առցանց համակարգի։

Այս մասին նշվում է դեսպանատան Facebook–յան էջում։

«Մայիսի 18-ից հարցազրույցի ամրագրման մեր ներկայիս համակարգը կդադարի գործել։ Կայքէջը հասանելի կլինի միայն ընթերցման ռեժիմով, և դուք այլևս չեք կարողանա. 

• հարցազրույցի օր ամրագրել,

• սուրհանդակային ծառայությունից օգտվելու լիազորագիր ստեղծել,

• հարցազրույցին չներկայանալու մասին (no-show) հայտ ներկայացնել,

• հարցազրույցի՝ ավելի վաղ օր խնդրելու դիմում ներկայացնել։

Դիմորդների համար ընթացիկ համակարգով վճարման անդորրագիր ստանալու և վճարում կատարելու վերջնաժամկետը մայիսի 14-ն է», – նշվում է հաղորդագրության մեջ։ 

Դեսպանատանից նշում են․ եթե արդեն ունեք ամրագրված հարցազրույցի օր։ Այցելեք նշանակված օրն ու ժամին սովորական կարգով։ 

Եթե ցանկանում եք հարցազրույցի օր ամրագրել, եթե առկա են ազատ ամսաթվեր, որոնք համապատասխանում են ձեր ճանապարհորդական ծրագրերին, կարող եք ամրագրել հիմա։ 

Եթե զեզ անհրաժեշտ է հարցազրույցի օր մայիսի 30-ից հետո, կարող եք ամրագրել հիմա և տեղափոխել ձեր օգտահաշիվը նոր համակարգ։ 

«Եթե առաջիկայում ճամփորդական ծրագրեր ունեք, հետևեք մեզ՝ նոր կոնտակտային տվյալների և կայքէջի վերաբերյալ թարմացումներին ծանոթանալու համար։ Շուտով կհրապարակենք լրացուցիչ ցուցումներ նոր համակարգում վճարումներ կատարելու և օր ամրագրելու մասին», – նշել են դեսպանատնից։