Рейтинг@Mail.ru
USD
368.15
EUR
421.97
RUB
5.0095
GEL
138.92
2026 թ. հունիսի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
+20

Հայաստանում հունվար-սեպտեմբերին գազասպառողների թիվը կազմել է 645 հազար բաժանորդ. ՀայՌուսգազարդ

15.10.2013, 16:59
2013 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ հանրապետության գազահամակարգին է միացված 645 285 բաժանորդ, հայտնում է «ՀայՌուսգազարդ» ընկերության մամուլի ծառայությունը։
Հայաստանում հունվար-սեպտեմբերին գազասպառողների թիվը կազմել է  645 հազար բաժանորդ. ՀայՌուսգազարդ
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. 2013 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ հանրապետության գազահամակարգին է միացված 645 285 բաժանորդ, հայտնում է «ՀայՌուսգազարդ» ընկերության մամուլի ծառայությունը։

«Ընթացիկ տարվա ինն ամիսների ընթացքում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ փաստացի գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 6734-ով, այդ թվում 837-ը՝ սեպտեմբեր ամսին», - նշվում է հաղորդագրությունում։

Մամուլի ծառայությունից հայտնեցին նաև, որ սա ամենաբարձր ամսեկան ցուցանիշն է ինն ամիսների արդյունքներով:

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ն մենաշնորհ ունի Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և բաշխման ոլորտում։ Ընկերությունը ստեղծվել է 1997 թվականին, դրա բաժնետերերն են` «Գազպրոմ» ԲԲԸ–ն և Հայաստանի կառավարությունը։ -0- -