Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-2

Ամերիաբանկն արժանացել է հոբելյանական՝ տասներորդ մրցանակի Կոմերցբանկի կողմից

13.04.2018, 16:48
Ամերիաբանկն արդեն 10–րդ անգամ Կոմերցբանկի կողմից արժանանում է միջազգային փոխանցումների իրականացման գերազանց որակի համար շնորհվող «STP Award» մրցանակին։
Ամերիաբանկն արժանացել է հոբելյանական՝ տասներորդ մրցանակի Կոմերցբանկի կողմից

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի./ԱՌԿԱ/. Ամերիաբանկն արդեն տասներորդ անգամ Կոմերցբանկի կողմից արժանանում է միջազգային փոխանցումների իրականացման գերազանց որակի համար շնորհվող «STP Award» մրցանակին, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Կոմերցբանկը Ամերիաբանկին շնորհեց «STP Award 2017 Excellent Quality» մրցանակը 2017թ. ընթացքում հաճախորդների և միջբանկային փոխանցումների գերազանց որակի ապահովման համար: 

Կոմերցբանկի կողմից ամեն տարի այս մրցանակը շնորհվում է աշխարհի տարբեր երկրներում գտնվող լավագույն բանկերին` միջազգային գործարքների որակական գերազանց չափանիշների ապահովման համար, այսինքն` փոխանցումներն կատարվում են ավտոմատ կերպով, որն ապահովում է փոխանցումների կատարման առավելագույն արագություն STP (Straight Through Processing)։

«Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է այցելել www.ameriabank.am:–0–