Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-1

Հայաստանի կառավարությունն «Էկոտոմատո» և «Բիո գրուպ» ընկերություններին ԱԱՀ վճարման եռամյա հետաձգման իրավունք է տրամադրել

27.02.2014, 18:34
Հայաստանի կառավարությունը «Էկոտոմատո» ՓԲԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել է մինչև 2017թ. փետրվարի 25-ը:

Հայաստանի կառավարությունն «Էկոտոմատո» և «Բիո գրուպ» ընկերություններին ԱԱՀ վճարման եռամյա հետաձգման իրավունք է տրամադրել

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը «Էկոտոմատո» ՓԲԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել է մինչև 2017թ. փետրվարի 25-ը:

2013 թվականի կեսին հիմնված «Էկոտոմատո» ընկերությունը զբաղվում է հոլանդական բարձրակարգ վարդերի աճեցմամբ և իրացմամբ։ Գործող ջերմոցի տարածքը կազմում է 2 հա, սակայն, ինչպես երկրում, այնպես էլ դրա սահմաններից դուրս ծաղկի` մշտապես աճող պահանջարկի կապակցությամբ ընկերությունը որոշել է կառուցել 3 հա մակերեսով երկրորդ ջերմոցը։

«Բիո գրուպ» ընկերությունը հիմնվել է 2013 թվականին։ Զբաղվում է վարունգի և լոլիկի աճեցմամբ խոշոր ջերմոցային տնտեսությունում` առաջատար հոլանդական տեխնոլոգիաների օգտագործմամբ։

Ծրագրվում է, որ ընկերությունը տարեկան արտադրելու է շուրջ 700 մլն դրամի արտադրանք։

Արտադրանքի մեծ մասը կարտահանվի Վրաստան, Ռուսաստան և ՄԱԷ։

«Ավելացված արժեքի հարկի մասին» վերանայված օրենքի համաձայն, ԱԱՀ վճարման ժամկետը երեք տարով երկարաձգվում է այն ընկերությունների համար, որոնք Հայաստան են ներմուծում 300 մլն դրամը գերազանցող ապրանքներ կամ որոնց ներդրումային փաթեթը գերազանցում է նշված գումարը։ -0-