Հայաստանում մոտ երկու ամսվա ընթացքում Office 365–ի ծառայությունների շուրջ 100 փաթեթ է վաճառվել
25.12.2013,
16:01
Հայաստանում մոտ երկու ամսվա ընթացքում Office 365–ի ամպային ծառայությունների շուրջ 100 փաթեթ է վաճառվել, տեղեկացրել է Հայաստանում Microsoft–ի ներկայացուցչության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը։
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում մոտ երկու ամսվա ընթացքում Office 365–ի ամպային ծառայությունների շուրջ 100 փաթեթ է վաճառվել, տեղեկացրել է Հայաստանում Microsoft–ի ներկայացուցչության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը։
«Հայաստանում Office 365–ի վաճառքի հենց առաջին օրը գնորդ հայտնվեց, որը Երևանի ճարտարապետաշինարարական համալսարանն էր։ Ապրանքի նկատմամբ որոշակի հետաքրքրություն կա», – երեքշաբթի Microsoft–ի երևանյան գրասենյակի կողմից լրագրողների համար կազմակերպված դեմո–սեմինարի ընթացքում ասաց Բարսեղյանը։
Նրա խոսքերով` Office 365–ը հայերենով տեղայնացնելու աշխատանքներն արդեն ընթանում են, սակայն այն դեռ հասանելի է միայն անգլերեն և ռուսերեն, իսկ ցանկության դեպքում կարելի է տեղադրել հայկական միջերես և spelling (քերականության ստուգում)։
Office 365–ն ամպային տեխնոլոգիա է, որի միջոցով հասանելի են դառնում աշխատանքի համար հարկավոր բոլոր գործիքները։ Office 365–ը ներառում է Exchange սերվերում բիզնես դասի փոստը` դրան հատուկ բոլոր հնարավորություններով, Sharepoint պորտալն ու հրապարակային այցեքարտ–կայքը` էջերի պարզ կոնստրուկտորով, Lync մեսենջերը, որը թույլ է տալիս փոխանակել ոչ միայն տեքստային արտահայտություններ, այլև անցկացնել տեսահամաժողովներ և ձայնային համաժողովներ, Microsoft Office Professional Plus–ը։ Ընդ որում Office 365 –ի մասերն ու հավաքածուի հնարավորությունները կարող են համադրվել օգտատիրոջ պահանջներին համապատասխան։
«Նոր առաջարկը թույլ է տալիս օգտատերերին տեղադրել արտոնագրված գրասենյակային փաթեթ միանգամից հինգ տնային համակարգիչների վրա մեկ բաժանորդագրության միջոցով, այդ թվում` Macintosh և WindowsPhone և iPhone համակարգիչներ, ինչպես նաև Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների վրա», – ասել է Բարսեղյանը։
Office 365–ի առավելություններից է Skype ծրագրի միջոցով անվճար միջազգային զանգերի (60 րոպե) կատարումը, SkyDrive ամպային տեխնոլոգիաներում տվյալների պահպանման լրացուցիչ 20 ԳԲ ռեզերվային ծավալի հասանելիությունը (արդեն առկա 7 ԳԲ–ի հետ մեկտեղ), ինչպես նաև աշխարհի ցանկացած կետից սեփական տվյալների հասանելիության հնարավորությունը։
Կորպորացիան նաև հատուկ առաջարկներ է մշակել բիզնեսի ներկայացուցիչների համար, ովքեր Office 365–ի միջոցով նվազագույն գնով իրենց բիզնեսում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման աննախադեպ հնարավորություններ են ստանում։
Office 365–ի արժեքը տնային օգտատերերի համար կկազմի ամսական մոտ 3 հազար դրամ, իսկ բիզնեսի ներկայացուցիչների համար` ամսական հազարից մինչև 10 հազար դրամ` կախված ընտրված փաթեթից։ Միաժամանակ կրթական հաստատությունների համար Office 365–ը կտրամադրվի անվճար։
Միաժամանակ խոսելով հայ օգտատերերի շրջանում Windows 8–ի հանրաճանաչության մասին` Բարսեղյանը նշել է, որ արձագանքները տարբեր են. մի մասը հիացած է, «մյուս մասը բողոքում է, որ Windows 8–ում բացակայում է Start կոճակը»։
Բարսեղյանը Հայաստանում Windows 8–ի վաճառքի կոնկրետ թվեր չնշեց` հայտնելով, որ հաշվարկը դեռ չի ավարտվել։
«Այս ամենը բարդանում է նրանով, որ հիմա շատ օգտատերեր գնում են հայտնի ապրանքանիշերի համակարգիչներ, որոնք արտադրվել են արտերկրում։ Դրանք արտերկրից հիմնականում բերվում են տեղադրված ծրագրային ապահովմամբ», – նշեց նա։
Microsoft կորպորացիան համագործակցում է Հայաստանի հետ 2007 թվականի հունվարի 30-ին Էդինբուրգում (Շոտլանդիա) ստորագրած համաձայնագրի շրջանակում, որի համաձայն` Microsoft-ը Հայաստանում իրականացնում է մի շարք ներդրումային, կրթական և նորարարական ծրագրեր, որոնց թվում են նաև Հայաստանում Microsoft նորարարական կենտրոնի բացումը: -0—