Рейтинг@Mail.ru
USD
367.89
EUR
419.47
RUB
4.706
GEL
139.07
2026 թ. հուլիսի 1, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+28

Google-ը Coob Ads-ին նշանակել է պաշտոնական Google Ads Sales Representative Հայաստանում

Այսօր, 12:00
Այս նշանակումը հինգ նոր շուկաներում ընկերության գործունեության ընդլայնման մասն է
Google-ը Coob Ads-ին նշանակել է պաշտոնական Google Ads Sales Representative Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի․/ԱՌԿԱ/․ 2026թ․–ի հուլիսի 1-ից Coob Ads-ը դարձել է պաշտոնական Google Ads Sales Representative–ըՀայաստանում, Ուզբեկստանում, Ադրբեջանում, Վրաստանում և Մոլդովայում: 

Այս նշանակումը դարձավ ընկերության միջազգային զարգացման տրամաբանական շարունակությունը։ Ավելի քան երկու տարի Coob Ads-ը (նախկինում՝ Admixer Media) աշխատում է որպես Google Ads Sales Representative Ղազախստանում, Սերբիայում, Սլովենիայում և Խորվաթիայում՝գովազդատուներին և գործակալություններին տրամադրելով տեղական փորձագիտական աջակցություն։

Ընդլայնումը դեպի նոր շուկաներ արտացոլում է ինչպես Google Ads Sales Representative ծրագրի հետագա զարգացումը, այնպես էլ գովազդատուների կողմից աճող պահանջարկը տեղական փորձաքննության, ռազմավարական խորհրդատվությունների, կրթական նախաձեռնությունների և աջակցության նկատմամբ, որն ուղղված է զարգացող թվային շուկաներում գովազդային արշավների արդյունավետության բարձրացմանը:

Հայաստանն աճի բարձր ներուժ ունեցող շուկա է 

DataReportal-ի տվյալներով՝ 2025թ․–ի սկզբում Հայաստանում կար 2,37 միլիոն ինտերնետային օգտատեր, իսկ ինտերնետի թափանցելիության մակարդակը հասել էր 80%-ի։

Երկրի թվային տնտեսությունը շարունակում է զարգանալ՝ առցանց ծառայությունների տարածվածության աճի և e-commerce–ի աստիճանական ընդլայնման շնորհիվ:

«Google-ը նշանակել է Coob Ads-ին որպես Google Ads Sales Representative Հայաստանում, Ուզբեկստանում, Մոլդովայում, Ադրբեջանում և Վրաստանում, որպեսզի ցանկացած մասշտաբ իընկերություններին հասանելիություն տրամադրի տեղական փորձաքննության նկատմամբ։ Այս գործընկերությունը նպաստում է թվային տրանսֆորմացիայի արագացմանը և զգալի աճին Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի երկրներում։ Տեղական աջակցության շնորհիվ ընկերությունները ստանում են ավելի լայն հասանելիություն թվային գործիքների, թվային մարքեթինգի և էլեկտրոնային առևտրի ոլորտում մասնագիտացված ուսուցման, ինչպես նաև արհեստական բանականության վրա հիմնված ժամանակակից գովազդային լուծումների նկատմամբ։ Մենք ակնկալում ենք, որ այս գործընկերությունը նշանակալի ազդեցություն կունենա տնտեսական զարգացման վրա և կնպաստի երկարաժամկետ թվային նորարարություններին այս արագ աճող շուկաներում», - Jake Norman, Director, Central & Eastern Europe Agency, Google:

Ինչ է սա նշանակում բիզնեսի համար 

Coob Ads-ն օգնելու է Հայաստանի ընկերություններին բարձրացնել Google Ads-ում գովազդային արշավների արդյունավետությունը՝ գովազդատուներին և գործակալություններին տրամադրելով անվճար պրոֆեսիոնալ աջակցություն: Այն ներառում է՝

  •   ռազմավարական խորհրդատվություն գովազդային արշավների գործարկման և մասշտաբավորման վերաբերյալ

  •     աջակցություն Search-ի, YouTube-ի և Display-ի գովազդային ֆորմատների հետ աշխատելիս

  •     արհեստական բանականության վրա հիմնված Google գովազդային արշավների ներդրում և կիրառում, այդ թվում՝ Performance Max-ը, AI Max for Search-ը և Smart Bidding-ը.

  •     ուսուցողական վեբինարներ, վորքշոփեր և անհատական խորհրդատվություններ:

Նպատակը պարզ է՝ օգնել ընկերություններին նվազեցնել հաճախորդների ներգրավման արժեքը, բարձրացնել գովազդի վրա կատարված ծախսերի վերադարձելիությունը (ROAS) և ավելի արդյունավետ զարգացնել բիզնեսը Google-ի գովազդային լուծումների օգնությամբ:

«Coob Ads-ում մենք համոզված ենք, որ գովազդը պետք է լինի աճի գործիք, ոչ թե պարզապես ծախսերի հոդված: Վերջին երկու տարիների ընթացքում մենք օգնել ենք հարյուրավոր գործակալությունների և գովազդատուների՝ ստանդարտ արշավներից անցում կատարել արհեստական բանականության վրա հիմնված բարձր արդյունավետություն ունեցող ռազմավարությունների և գործիքների, որոնք ապահովում են արդյունավետության իրական աճ և օգնում են մասշտաբավորել բիզնեսը: Մենք տրամադրում ենք անվճար ռազմավարական փորձաքննություն և պրոֆեսիոնալ աջակցություն՝ օգնելով մեր գործընկերներին ստանալ առավելագույն արդյունք գովազդում կատարված ներդրումներից: Այսօր մենք ուրախ ենք այս մոտեցումը տարածել նոր շուկաների վրա և օգնել էլ ավելի մեծ թվով տեղական ընկերությունների աճել Google Ads-ի հետ միասին», - նշում է Coob Ads-ի Global Program Director Mojca Rozac:

Ընկերության մասին

Coob Ads-ը ներառված է CoobX ընկերությունների խմբում, որը նախկինում գործում էր Admixer Advertising բրենդի ներքո։ 2016 թվականից ընկերությունը հանդիսանում է պաշտոնական Google Marketing Platform Sales Partner՝ տրամադրելով գովազդատուներին և գործակալություններին հասանելիություն Google Marketing Platform-ի առաջադեմ գործիքներին, այդ թվում՝ Display & Video 360, Campaign Manager 360 և Search Ads 360:

Տարիների ընթացքում ընկերությունն ընդլայնել է իր ներկայությունն ավելի քան 10 երկրում՝ կառուցելով տեղական թիմեր և կուտակելով գործնական փորձ տարբեր թվային շուկաներում: 

2026 թվականին ընկերությունը իրականացրել է ռեբրենդինգ և սկսել է հանդես գալ CoobX բրենդի ներքո, ինչն արտացոլում է նրա նոր դիրքավորումը՝ որպես էկոհամակարգ, որը միավորում է մեդիան, մարքեթինգը, տվյալները և տեխնոլոգիաները։

Ինչպես սկսել 

Հայաստանի գովազդատուները և գործակալությունները կարող են դիմել Coob Ads-ին՝ Google Ads-ում գովազդային արշավների պլանավորման, գործարկման և օպտիմալացման վերաբերյալ անվճար խորհրդատվություն և փորձագիտական աջակցություն ստանալու համար:

Կոնտակտներ ԶԼՄ-ների համար 

Google: press@google.com 

CoobX: press@coobx.net