Рейтинг@Mail.ru
USD
361.73
EUR
404.67
RUB
4.3226
GEL
139.34
2026 թ. հոկտեմբերի 13, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+16

Միկրոբիզնեսի շեմը 24 մլն-ից նախատեսվում է հասցնել 50 մլն դրամի․նախարար

07.10.2026, 19:17
Հայաստանում միկրոբիզնեսի համար գործող 24 մլն դրամի շեմը նախատեսվում է բարձրացնել մինչև 50 մլն դրամ, հայտնել է ՀՀ ֆինանսների նախարարը
 Միկրոբիզնեսի շեմը 24 մլն-ից նախատեսվում է հասցնել 50 մլն դրամի․նախարար

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/․ Հայաստանում միկրոբիզնեսի համար գործող 24 մլն դրամի շեմը նախատեսվում է բարձրացնել մինչև 50 մլն դրամ, հայտնել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

«Նախագիծը, ըստ էության, պատրաստ է։ Մենք կառավարությունում քննարկում կունենանք՝ վերջնականացնելու դրա հետ կապված դետալները, և կարծում եմ, որ հոկտեմբերի վերջին կառավարությունը կհաստատի դրա հետ կապված որոշումը և կուղարկի Ազգային ժողով», - ասել է Հովհաննիսյանը ԱԺ- Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ։

Նա հայտնել է, որ փոփոխությունը նախատեսվում է կիրառել 2027 թ.-ի հունվարի 1-ից։

Նշենք, որ միկրոբիզնեսի գործող 24 մլն դրամի շեմը բարձրացնելու անհրաժեշտության մասին 2026 թ.-ի ապրիլին հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ գործող շեմը, այդ թվում՝ գնաճային երևույթների պատճառով, այլևս արդիական չէ։ Փաշինյանը նշել էր, որ քննարկվում է միկրոբիզնեսի շեմի բարձրացման հնարավորությունը՝ փոքր բիզնեսին հատուկ պայմաններում աշխատելու հնարավորություն տալու նպատակով։