Рейтинг@Mail.ru
USD
389.28
EUR
442.38
RUB
4.8166
GEL
141.87
2025 թ. մայիսի 8, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+24

Ռոսնեֆտի նախագահ Իգոր Սեչինը 186 մլն ռուբլու բաժնետոմս է գնել

23.08.2013, 16:52
«Ռոսնեֆտ» նավթագազային ընկերություն» ԲԲԸ–ի նախագահ Իգոր Սեչինը, ով ռուսական նավթային ընկերության բաժնետոմսեր չուներ, 0,0075% բաժնետոմսեր է գնել, գրում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ընկերության հաղորդագրությանը։
Ռոսնեֆտի նախագահ Իգոր Սեչինը 186 մլն ռուբլու բաժնետոմս է գնել
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի. /ԱՌԿԱ/. «Ռոսնեֆտ» նավթագազային ընկերություն» ԲԲԸ–ի նախագահ Իգոր Սեչինը, ով ռուսական նավթային ընկերության բաժնետոմսեր չուներ, 0,0075% բաժնետոմսեր է գնել, գրում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ընկերության հաղորդագրությանը։

Այսպիսով «Ռոսնեֆտի» նախագահը ձեռք է բերել մոտ 794,863 հազար բաժնետոմս։ Ելնելով այն փաստից, որ հինգշաբթի երեկոյան բաժնետոմսերն արժեին 234,39  ռուբլի, ապա այդ փաթեթը գնահատվում է 185,998 մլն ռուբլի։

Ընկերությունում իրենց մասնաբաժինն են ավելացրել կամ փաթեթներ են ձեռք բերել նաև «Ռոսնեֆտի» վարչության ևս վեց անդամներ։ Ինչպես «Փրայմին» պարզաբանել է ընկերության ներկայացուցիչը, «Ռոսնեֆտի» մենեջմենտն ավանդաբար իր բոնուսները փոխարկում է բաժնետոմսերով, թոփ–մենեջերները տնօրենների խորհրդի կողմից նման կարգադրություն են ստացել դեռ 2010թ.–ին։ Ըստ նրա, դա ընկերության կորպորատիվ մշակույթի մի մասն է. ղեկավարները հավատում են ընկերության արժեքի աճին և անձամբ են շահագրգռված արդյունքով։

Մասնավորապես «Ռոսնեֆտ» նավթագազային ընկերություն» ԲԲԸ–ի փոխնախագահ Լարիսա Կալանդան ավելացրել է ընկերության կանոնադրական կապիտալի մասնակցության մասնաբաժինը` 0,0118%–ից մինչև 0,0168%, այսինքն նրա գնումը գնահատվում է մոտ 123,998 մլն ռուբլի։ Փոխնախագահ Յուրի Կալինինն ավելացրել է կանոնադրական կապիտալի մասնակցության մասնաբաժինը` 0%–ից մինչև 0,0001%` 2,5 միլիոն ռուբլու բաժնետոմս գնելով։

Փոխնախագահ Դիդյե Կասիմիրոն ավելացրել է ընկերության կանոնադրական կապիտալի մասնակցության մասնաբաժինը` 0%–ից մինչև 0,0011%` 27,3 մլն ռուբլու բաժնետոմս գնելով։ Ֆինանսական տնօրեն Պյոտր Լազարևն ավելացրել է մասնաբաժինը` 0,0011%–ից մինչև 0,0027%` 39,7 մլն ռուբլու բաժնետոմս գնելով։ Փոխնախագահ Իգոր Պավլովը` 0,000003%–ից մինչև 0,0010%` 24,7 մլն ռուբլու բաժնետոմս գնելով։ Փոխնախագահ Անդրեյ Վոտինովը, ով նախկինում ընկերության բաժնետեր չի եղել, 248 հազար ռուբլով ձեռք է բերել բաժնետոմսերի 0,00001%–ը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ «Ռոսնեֆտ» նավթագազային ընկերության» թոփ– մենեջերների կողմից կանոնադրական կապիտալի ավելացումը վկայում է ընկերության հետագա հաջող զարգացման հարցում աշխատակիցների վստահության և ընկերության բաժնետիրական արժեքի աճի մասին։ –0–