ՍԱՏՄ. Ֆիզիկական անձանց կողմից արտահանվող անձնական օգտագործման բուսասանիտարական արտադրանքի քաշը չի կարող գերազանցել 5 կգ-ը
Այսօր,
14:57
ՍԱՏՄ-ն տեղեկացնում է, որ 2026 թ.-ի հուլիսի 10-ից արգելվում է ՀՀ-ից բուսասանիտարական ենթահսկման բեռների առևտրային քանակների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի․/ԱՌԿԱ/․ ՍԱՏՄ-ն տեղեկացնում է, որ 2026 թ.-ի հուլիսի 10-ից արգելվում է ՀՀ-ից բուսասանիտարական ենթահսկման բեռների առևտրային քանակների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից։
Ինչպես հայտնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, համաձայն ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի, ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակով տեղափոխվող բուսասանիտարական ենթահսկման արտադրանքի ընդհանուր քաշը չի կարող գերազանցել 5 կիլոգրամը։
ՍԱՏՄ-ն կոչ է անում տնտեսվարողներին և քաղաքացիներին արտահանման գործընթացը կազմակերպել բացառապես սահմանված պահանջներին համապատասխան՝ նախապես հստակեցնելով արտահանվող արտադրանքի նկատմամբ կիրառվող բուսասանիտարական պահանջները։