Рейтинг@Mail.ru
USD
379.14
EUR
443.82
RUB
4.8865
GEL
140.76
2026 թ. հունվարի 22, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-4

Հայաստանում բենզինը փետրվարին տարվա կտրվածքով թանկացել է 0,6%–ով, իսկ դիզվառելիքն էժանացել է 5%–ով

06.03.2025, 10:56
2024 թվականի փետրվարին Հայաստանում բենզինը, 2023 թվականի փետրվարի համեմատ, թանկացել է 0,6%-ով, իսկ դիզվառելիքը՝ էժանացել 5%-ով
Հայաստանում բենզինը փետրվարին տարվա կտրվածքով թանկացել է 0,6%–ով, իսկ դիզվառելիքն էժանացել է 5%–ով

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի․/ԱՌԿԱ/․ 2024 թվականի փետրվարին Հայաստանում բենզինը, 2023 թվականի փետրվարի համեմատ, թանկացել է 0,6%-ով, իսկ դիզվառելիքը՝ էժանացել 5%-ով: Այս մասին վկայում են Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի զեկույցի տվյալները։

Միևնույն ժամանակ, ընթացիկ տարվա փետրվարին բենզինի գները, հունվարի համեմատ, նվազել են 0,1%-ով, իսկ դիզվառելիքի գները մնացել են նույն մակարդակի վրա։

Միևնույն ժամանակ, 2024 թվականի փետրվարին, 2023 թվականի դեկտեմբերի համեմատ, բենզինն ու դիզվառելիքը թանկացել են համապատասխանաբար 0,4% և 0,9%-ով։

Ընդհանուր առմամբ, վիճակագրական տվյալների համաձայն, ոչ պարենային ապրանքների շուկայում 2024 թվականի փետրվարին, 2023 թվականի փետրվարի համեմատ, գները նվազել են 0,3%-ով, իսկ ընթացիկ տարվա հունվարի համեմատ՝ աճել 0,8%-ով։