Рейтинг@Mail.ru
USD
381.84
EUR
447.02
RUB
4.8218
GEL
141.56
2025 թ. դեկտեմբերի 12, ուրբաթ
եղանակը
Երևանում
+5

Հայաստանի տնտեսությունը 2024 թ կաճի մինչև 6%, իսկ 2025 թ աճը մոտ կլինի պոտենցիալին

10.12.2024, 15:45
Հայաստանի Կենտրոնական բանկն ակնկալում է, որ 2024 թվականին Հայաստանի տնտեսությունը կաճի 6%-ով կամ մի փոքր ցածր, հայտարարել է ԿԲ ղեկավար Մարտին Գալստյանը
Հայաստանի տնտեսությունը 2024 թ կաճի մինչև 6%, իսկ 2025 թ աճը մոտ կլինի պոտենցիալին

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկն ակնկալում է, որ 2024 թվականին Հայաստանի տնտեսությունը կաճի 6%-ով կամ մի փոքր ցածր, հայտարարել է ԿԲ ղեկավար Մարտին Գալստյանը։

«Հաջորդ տարի մենք ակնկալում ենք, որ տնտեսական աճը մոտ կլինի երկրի պոտենցիալին, այսինքն՝ մոտ 5%-ին»,-ասաց նա այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

Գալստյանը նշեց, որ ԿԲ խորհուրդը իր կանխատեսումներում առաջնորդվում է 2 սցենարով։

Ըստ «Ա»՝ գնաճի սցենարի, այն (տնտեսական աճը) կլինի ավելի բարձր, իսկ «Բ» սցենարով՝ «ավելի ցածր»,- պարզաբանեց նա։

Խոսելով շուկայի ակնկալիքների մասին՝ ԿԲ ղեկավարը նշեց, որ դրանք նույնպես մոտ կլինեն պոտենցիալ աճին՝ մոտ 5%։

«2025 թվականին ունենալու ենք սոլիդ աճ»,-ասաց Գալստյանը։