Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2025թ․–ի հունվարին կրճատվել է 40%–ով՝ մինչև 2,1 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2025 թվականի հունվարին, օպերատիվ վիճակագրական տվյալներով, կազմել է 1 377,3 մլն. ԱՄՆ դոլար, ինչը 40%-ով ցածր է 2024 թվականի հունվարի ցուցանիշից, հայտնում է Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեն:
Միաժամանակ ընթացիկ տարվա հունվարին 2024 թվականի դեկտեմբերի համեմատ, այս ցուցանիշը նվազել է 27,1%-ով: 2025 թվականի հունվարին արտաքին առևտրաշրջանառության ծավալը դրամով կազմել է 548,1 մլրդ դրամ:
2025 թվականի հունվարին Հայաստանից արտահանումը, 2024 թվականի նույն ամսվա համեմատ, նվազել է 492%-ով՝ կազմելով 482,2 մլն. դոլար: Հունվարին, դեկտեմբերի համեմատ, գրանցվել է 36,3%–ի անկում։ Դրամային արտահայտմամբ արտահանումը 2025թ․–ի հունվարին կազմել է 192․0 մլրդ․ դրամ։
Ներկրումը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 895,1 մլն դոլար՝ 2024 թվականի հունվարի համեմատ գրանցելով 33,5% անկում։ Այս տարվա հունվարին ներկրումը ամսվա կտրվածքով կրճատվել է 20,9%-ով։ Դրամային արտահայտմամբ ներկրումը հունվարին կազմել է 356,1 մլրդ դրամ։